«Այն փաստաթղթերը, որ նայել ենք, հստակ ցույց են տալիս, որ թուրքական կառավարությունը օգտագործել է հայ-թուրքական արձանագրությունները, որպեսզի կասեցնի Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքները, ճնշումներ բանեցնի ղարաբաղյան հարցում պրո-ադրբեջանական լուծում տալու համար», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը` ընդգծելով, որ այս մասին Հանձնախումբը մտահոգություն էր հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հենց սկզբից:
Հայ դատի հանձնախմբի խոսնակը նշեց, որ իրենք շարունակում են մանրամասնորեն ուսումնասիրել Wikileaks-ի հրապարակած այն փաստաթղթերը, որոնք ինչ-որ կերպ առնչվում են Հայաստանին, եւ դրանց թիվը բավական մեծ է:
«2010-ի հունվարյան մի փաստաթղթի մեջ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրին բացատրում է, որ թեեւ թուրքական կառավարությունը մեծ խոստումներ է տվել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ` հստակ չէ, իրապես մտադրություն ունի դրանք իրականացնել, թե պարզապես թղթի վրա խոստում է տվել», - նշեց Չուլջյանը` ընդգծելով, թե վերջին բացահայտումները վկայում են, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է ետ կանչել: