Հայտնի քաղաքագետ, լրագրող, Newsweek պարբերականի խմբագիր, The Washington Post-ի հրապարակախոս Ֆարիդ Զաքարիան այժմ գտնվում է Պրահայում եւ մասնակցում է «Ֆորում - 2000» միջազգային 14-րդ հեղինակավոր համաժողովին: «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է Ֆարիդ Զաքարիայի հետ, ով իր կարծիքն է հայտնել աշխարհում տիրող իրավիճակի եւ սպասվող փոփոխությունների մասին:
«Արդյոք կարելի՞ է խոսել այն մասին, որ աշխարհն ավելի բազմաբեւեռ է դառնում, եւ հնարավոր է վերադարձ լինի ուժերի հավասարակշռության վիճակին», - այս հարցին Զաքարիան արձագանքել է. - «Կարծում եմ, մարդիկ, ովքեր նայում են պատմությանը եւ մտածում ուժերի հավասարակշռության վերադարձի կամ բազմաբեւեռ աշխարհի մասին, չեն տեսնում, որ ներկա իրավիճակն ամբողջովին նոր է»:
«Մենք երբեք չենք ունեցել այդքան գլոբալ, այդքան փոխկապակցված տնտեսություն, ինչպիսին հիմա է, եւ մենք երբեք չենք ունեցել այն յուրահատուկ համակարգը, որ այժմ կա` մեկ հզոր գերտերություն` Միացյալ Նահանգները, որը, սակայն, այժմ պակաս ազդեցիկ է, քան անցյալում», - ընդգծել է հայտնի քաղաքագետը` հավելելով. - «Եվ դա չի նշանակում, որ ապագայում հնարավոր է, որ մի գերտերությունը, ասենք` Չինաստանը, փոխարինելու գա մեկ այլ գերտերությանը` Միացյալ Նահանգներին: Մենք ապրելու ենք մի տարօրինակ խառնուրդում` ամերիկյան գերակայության եւ այլ երկրների հզորացման համատեքստում, եւ գլխավոր հարցը այժմ այն է` արդյոք Չինաստանը, Բրազիալիան, Հնդկաստանը եւ մնացած երկրները ընդհանուր համակարգում կինտեգրվե՞ն, թե՞ ամեն մեկը կցանկանա այդ համագործակցությունից դուրս մնալ եւ իր ազգային շահերն առաջ տանել»:
«Մենք չենք կարող վերադառնալ 19-րդ դարի բազմաբեւեռ աշխարհի համակարգին, քանի որ դա հարատեւ պատերազմների դարաշրջան էր, ինչը այժմ ոչ մեկին ձեռնտու չէ: Նկատի ունեմ, որ եթե Չինաստանը պատերազմ սկսի Միացյալ Նահանգների դեմ, ապա դա Չինաստանի տնտեսության վերջը կլինի, քանի որ Ամերիկան է գնում չինական արտադրանքի մեծ մասը, եւ նույնն էլ Ամերիկայի դեպքում է: Այժմ փոխկապակցվածության այնպիսի աստիճան է հաստատվել, որը նշանակում է, որ մենք նոր իրավիճակում ենք: Իրական խնդիրը մեկն է` կհամագործակցե՞ն արդյոք այս երկրները միմյանց հետ, թե՞ յուրաքանչյուրն իր ազգային ու առեւտրական շահը կհետապնդի: Շուտով կտեսնենք` որն է այդ հարցի պատասխանը», - ասել է Ֆարիդ Զաքարիան:
Իսկ թե ինչպիսի հասարակություն կարելի է ակնկալել ֆինանսական ճգնաժամից հետո` Զաքարիան ասում է. - «Ֆինանսական ճգնաժամի պատճառով ամեն ինչ անկում ապրեց, անկում ապրեցին ֆինանսական համակարգը, բոլոր երկրների կենտրոնական բանկերը, անշարժ գույքի շուկան, սակայն ճգնաժամը զտեց նաեւ բոլոր կարգավորող մարմինները, եւ պարզ դարձավ, որ ֆինանսական ոլորտը կարգավորելու համար ստեղծված պետական գործակալությունները ամենեւին էլ չեն կարգավորում այն: Այժմ կարեւոր է շտկել այն, ինչ սխալ էր ֆինանսական համակարգում, սակայն շատ կարեւոր է հասկանալ նաեւ, թե ինչն էր սխալ կառավարական մակարդակում: Իմ կարծիքով, այժմ պետք է ուշադրությունը բեւեռել կարգավորման նոր համակարգերի վրա` լուծելու համար այն խնդիրները, որոնց առնչվում ենք»:
«Բայց կարող եմ երաշխավորել, որ հետ չենք կանգնի ազատ շուկայական հարաբերությունների եւ ազատ առեւտրի սկզբունքներից, քանի որ այդ կերպ են երկրները հաղթահարել աղքատությունը վերջին 30 տարիների ընթացքում, եւ ոչ ոք դեռ ավելի լավ լուծում չի առաջարկել», - շեշտել է Ֆարիդ Զաքարիան: