Շատ կարեւոր է, որ 2008 թվականի մարտյան իրադարձություններից երեք տարի անց, Հայաստանի քաղաքացիները վերջապես ամբողջական տեղեկություն ստանան, թե իրականում ինչ է տեղի ունեցել, եւ ով է կատարվածի համար պատասխանատու, այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց այցով Երեւանում գտնվող Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նա հավելեց, որ գոհունակությամբ է տեղեկացել նախագահ Սարգսյանի` «մարտի 1-ի պատասխանատուներին բացահայտելու պատրաստակամությանը վերաբերող» վերջին հայտարարության մասին:
«Կարեւոր է նաեւ, որ այդ հանձնառություններն ամրապնդվեն կոնկրետ գործողություններով», - ասաց Շտեֆան Ֆյուլեն: - «Ես համոզված եմ, որ առանց 2008-ի մարտյան իրադարձությունների ամբողջական բացահայտման շատ դժվար կլինի հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար նպաստավոր միջավայր ստեղծել»:
Եվրամիության պաշտոնյան այս համատեքստում որոշ առաջընթաց արձանագրեց` նշելով որ մարտյան իրադարձությունների հետեւանքով մի շարք ազատազրկվածներ արդեն բանտում չեն:
«Բայց խնդիրը շատ ավելի լայն է, եւ կարեւոր է, որ առաջընթացը, որպես այդպիսին, ընկալվի նաեւ այստեղ` Հայաստանում», - ասաց Ֆյուլեն` եւս մեկ անգամ ընդգծելով ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի նախորդ տարվա առաջարկությունների ու հանձնարարականների իրագործման կարեւորությունը:
Իսկ առաջիկա ընտրությունների` եվրաստանդարտներին համապատասխան անցկացնելու համար, Ֆյուլեի խոսքերով, կարեւոր է, որ լինի համարժեք ընտրական օրենսդրություն, իսկ դրա կայացման մեջ ներգրաված լինեն քաղաքական բոլոր ուժերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
«Լավ օրենսդրություն ունենալուց զատ, նաեւ շատ կարեւոր է ապահովել դրա գործնական կիրառումը ընտրություններից առաջ եւ դրա ընթացքում»,- հայտարարեց Եվրամիության հանձնակատարը:
Բանախոսներն անդրադարձան նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա փուլին: Այս համատեքստում արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես նշեց. - «Մենք համամիտ ենք Եվրամիության հետ, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում եւ խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի»:
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին վերաբերող հարցին ի պատասխան, եվրահանձնակատար Ֆյուլեն նշեց, թե Եվրամիությունը կարեւորում է հարցը տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա եւ խաղաղ ճանապարհով լուծելու` կողմերի հանձնառությունը:
«Միեւնույն ժամանակ, շփման գծում տեղի ունեցող դեպքերն ու հատկապես երեկվա միջադեպը լրջորեն մտահոգում են Եվրամիությանը», - ասաց Շտեֆան Ֆյուլեն եւ շարունակեց. - «Հարեւանության քաղաքականությունը չի հաջողի այնքան ժամանակ, քանի դեռ երկարաձգված հակամարտությունները չեն լուծվել խաղաղ միջոցներով եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»:
ԼՂ Պաշտպանության բանակի հաղորդմամբ, նախօրեին ադրբեջանական կողմից արձակված գնդակից գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող 19-ամյա Վազգեն Բախշյանը: Այս, կապակցությամբ, նախարար Նալբանդյանը հայտարարեց. - «Ես կցանկանայի ցավակցություններ հայտնել նրա ընտանիքի անդամներին, բարեկամներին եւ ընկերներին: Իհարկե, այդ կարգի սպանությունները, սադրանքները շփման գծում որեւէ ձեւով չեն նպաստում բանակցային գործընթացին: Սոչիում կարեւոր որոշում ընդունվեց՝ շփման գծում այդ կարգի սադրանքների, պատահարների հետաքննության անցկացնելու համապատասխան մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ, եւ հուսով ենք, որ այդ մեխանիզմը նաեւ կարեւոր գործիք կհանդիսանա նման կարգի միջադեպերը կանխարգելելու համար, ինչը նպաստավոր կլինի բանակցային գործընթացի շարունակման համար: Վերջին բանակցությունները որոշ հույս են ներշնչում խաղաղ կարգավորման առաջընթացի համար»:
Խոսելով գործընկերության ծրագրի մասին` Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, նշեց. - «Մենք այսօր անդրադարձանք Ասոցիացման համաձայնագրի բանակցություններին, որը մեկնարկել էինք անցած տարի ամռանը, եւ գոհունակությամբ կարող ենք նշել, որ այսօր արդեն փակվել է 16 գլուխ: Փաստորեն մենք արդեն անցել ենք կես ճանապարհը»:
Անդրադառնալով նույն հարցին` Ֆյուլեն գոհունակություն հայտնեց Ասոցիացման պայմանագրի բանակցությունների ընթացքից, կարեւորելով ինչպես վիզաների ռեժիմի դյուրացման խնդրի, այնպես էլ ազատ առեւտրի պայմանագրի վերաբերյալ առաջիկայում մեկնարկելիք բանակցությունները:
«Դրանք գործընկերության շատ կարեւոր եւ կոնկրետ գործիքներից են, որոնք Հայաստանն ավելի կմոտեցնեն Եվրամիությանը», - ասաց Շտեֆան Ֆյուլեն: