Սահմանադրական դատարանը, ուր հինգշաբթի շարունակվում էր անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող «Արդարություն» դաշինքի հայցի քննությունը, մերժեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շահերը ներկայացնող արդարադատության փոխնախարարի միջնորդությունը գործը կարճելու վերաբերյալ:
Արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը պատասխանող կողմի անունից ներկայացված միջնորդությունը հիմնավորեց նրանով, թե Սահմանադրական դատարան կարող են դիմել «հանրապետության նախագահի եւ պատգամավորության թեկնածուները՝ ընտրության արդյունքի հետ կապված վեճերով»: Մինչդեռ այս դեպքում, նրա խոսքերով, դատարան է ներկայացվել մեկ ընդհանուր դիմում, որը ստորագրած 14 անձանցից 9-ը դիմումը ներկայացնելու պահին արդեն Ազգային ժողովի պատգամավորներ էին: Իսկ պատգամավորները չեն կարող լինել սույն գործով դատարան դիմող սուբյեկտներ: Ուստի Մուկուչյանը պատասխանող կողմի անունից միջնորդեց, որպեսզի գործը կարճվի:
Սահմանադրական դատարանը միջնորդությունը մերժեց՝ փաստարկելով, որ այդ հայցվոր կողմի այն 9 ներկայացուցիչները դիմել են ոչ թե որպես պատգամավոր, այլ որպես «Արդարություն» դաշինքի կազմի մեջ մտնող կուսակցությունների ներկայացուցիչներ:
«Արդարություն» դաշինքի շահերը ներկայացնող Արտակ Զեյնալյանը, Արշակ Սադոյանը եւ Ֆելիքս Խաչատրյանը այսօր շարունակեցին ներկայացնել այն փաստարկները, որոնք, դիմող կողմի համոզմամբ, կարող են հիմք դառնալ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար:
Հարկ է նշել, որ «Արդարություն» դաշինքի հայցի բովանդակությունը էապես տարբերվում մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումներից: Դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ոչ միայն քվեարկության արդյունքները, այլ ողջ համամասնական կարգով անցկացված ընտրությունները: Այսինքն հայցը վերաբերում է նախընտրական եւ ընտրական ողջ գործընթացին:
Այսօր հնչեցված փաստարկների թվում էին նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցված ու քվեարկության ընթացքում 47 հազար ձայն ստացած Արամ Կարապետյանի՝ որպես պատգամավորության թեկնածու գրանցումը անվավեր ճանաչելը, քաչոզչությանը բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվ մասնակցությունը, նախընտրական քարոզչության՝ օրենքով սահմանված ծախսերի գերազանցումը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ), «Օրինաց երկիր»-ի եւ Դաշնակցության կողմից: Որպես ընտրական օրենսգրքի կոպիտ խախտման օրինակ բերվեց փաստը, որ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Հակոբ Բեգլարյանը միաժանակ եղել է նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ:
«Արդարություն» դաշինքի հայցի քննությունը կշարունակվի վաղը:
Արմեն Զաքարյան, Երեւան