Ենթադրյալ հանցախմբի անդամները շարունակում են չընդունել մեղադրանքը
Ազգային անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված և իբրև հանցավոր խմբավորման ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը անընդունելի է համարում շրջանառվող տեղեկատվությունը, թե իր պաշտպանյալը և նրա կողմից ձևավորված խումբը ծրագրել էր ահաբեկչական գործողություններ իրականացնել: