Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը տեւական ժամանակ է ինչ Արտաշատ քաղաքի թիվ 17/10 ընտրատեղամասում է։ Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարի վկայությամբ` պատգամավորը վստահված անձ չէ եւ գրանցված չէ գրանցամատյանում։