Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին վաղը Վիեննայում կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին:
«Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Եվ այս ուղերձը ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից վաղը ներկայացվելու է երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին», - ասաց Սվիտալսկին: