Մատչելիության հղումներ

Հրաժարական է ներկայացրել ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը


Միհրան Պողոսյան, արխիվ
Միհրան Պողոսյան, արխիվ

Քիչ առաջ հրաժարական է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը:

ԴԱՀԿ Ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված է Պողոսյանի հետևյալ գրառումը: «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու» ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG