Այսօր, 69 տարեկանում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Հրաչյա Սարուխանը: Այդ մասին հայտնում է մշակույթի նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Հրաչյա Սարուխանի թաղման կապակցությամբ նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով:
Բանաստեղծի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը Վանաձորում, հուղարկավորությունը՝ կիրակի օրը Մարգահովիտ գյուղի գերեզմանատանը: