Դատարանի որոշմամբ, ակտիվիստ Վարդգես Գասպարին տեղափոխվել է «Նորք» հոգեբուժարան՝ դատահոգեբանական փորձաքննության։ Այդ մասին «Ազատության»-ն ասաց արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։
Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազին «Ազատության»-ն ասաց, որ առավոտյան է տեղեկացել ամուսնու՝ հոգեբուժարան տեղափոխելու մասին։ «Երեկ ինձ թույլ չտվեցին տեսակցել նրան՝ ասելով, որ իրավունք չունեմ։ Այսօր առավոտյան թույլատրեցին, բայց նշեցին, որ Գասպարին այնտեղ չէ, տեղափոխվել է հոգեբուժարան», - ասաց Անահիտ Այվազին։
«Ազատության»-ը հաջողվեց հոգեբուժարանում հանդիպել Գասպարիին։ Նա միայն մեկ նախադասություն հասցրեց ասել. - «Ես լավ չեմ»։ Ոստիկանները այլևս չթույլատրեցին զրուցել նրա հետ։
Վարդգես Գասպարիին, հիշեցնենք, կալանավորվել է փետրվարի 19-ին։ Նա մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։
Մանրամասներն՝ ավելի ուշ