Առավոտից «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են նախաձեռնել Լոռու մարզպետարանի առջև: Նրանք պահանջում են 9-10 ամիսների աշխատավարձը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հանդիպեց գործարանի աշխատակիցներին, սակայն փոխանցեց, որ ոչնչով չի կարող օգնել նրանց:
Մարզպետի հետ հանդիպումից հետո, չստանալով իրենց հարցերի պատասխանները, «Քիմպրոմ»-ի աշխատակիցները որոշեցին փակել Վանաձոր-Ալավերդի միջպետական նշանակության ճանապարհը: Ոստիկանությունը, սակայն, թույլ չի տալիս դա անել:
Այս պահին ոստիկանները բանակցում են գործարանի աշխատակիցների հետ: