Մատչելիության հղումներ

Բրազիլիայի Դաշնային սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել


Բրազիլիայի Դաշնային խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանը։

«Բրազիլիան դարձավ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը: Հիշում եմ և պահանջում», - գրել է Սարգսյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչություն փոխանցմամբ՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Բրազիլիայի Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն է տարածել։

Հայտարարությունում ասված է. - «Շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը։ Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Այս բանաձևի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG