Մատչելիության հղումներ

Իրանը կոչ է անում զերծ մնալ «ճնշումներից» բանակցային գործընթացում


Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և մյուս գերհզոր տերությունները չպետք է «ճնշում» գործադրեն Իրանի վրա՝ Թեհրանի միջուկային ծրագիրը կրճատելու հարցում համաձայնության գալու վերաբերյալ:

Զարիֆը նման հայտարարություններ է արել այսօր Շվեյցարիայի Լոզան քաղաքում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից առաջ:

Միացյալ Նահանգները և միջուկային ևս 5 գերհզոր տերություններ բանակցություններ են վարում Թեհրանի հետ, որոնց նպատակն է՝ սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը՝ այդ երկրի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների թեթևացման դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG