Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ հայկական կողմից կա երեք զոհ:
Այսօր ավելի վաղ ղարաբաղա - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել էր Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը:
Բաբայանը հավելեց, որ հակառակորդը հարվածել է ուղղաթիռի հետնամասին՝ շեշտելով, որ ուղղաթիռը ոչ մի մարտական գործողություն չէր իրականացնում: