Առաջիկա երկուշաբթի օր՝ մայիսի 5-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը քննարկելու է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծը:
Ինչպես տեղեկացնում է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, հանձնաժողովի կողմից հաստատվելու դեպքում թիվ AJR 32 բանաձևի նախագիծը երեք օր հետո՝ մայիսի 8-ին ներկայացվելու է հայաշատ նահանգի լիագումար նիստի քննարկմանը և հաստատմանը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, քննարկվող օրինագիծը նախատեսում է նաև Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի կողմից դիմում Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին՝ ճանաչելու Ղարաբաղի անկախությունը:
Հիշեցնենք՝ թիվ AJR 32 բանաձևի նախագիծը Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում տարեսկզբին ներկայացրել է Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն:
Կալիֆորնիայի և Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներից մեկի՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը այս տարվա սկզբին ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն ճանաչող բանաձև, անցած տարվա աշնանը Ղարաբաղի անկախությունը ճանաչել են նաև Կալիֆորնիայի Ֆրեզնո և Հայլենդ քաղաքները:
Լեռնային Ղարաբազի անկախությունը և ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևեր են ընդունել ամերիկյան Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեյն, Լուիզիանա նահանգները, Ղարաբաղին իր ուղերձով աջակցություն է հայտնել Մերիլենդի նահանգապետը: