Սարգիս Գրիգորյանը եւ Արփինե Մելիքբեկյանը նշեցին, որ «Քոչարյանին ոչնչացում են, Ծառուկյանին` բարձրացնում» հոդվածում տեղ են են գտել մի շարք ձեւակերպումներ, որոնք վիրավորել են նորանկախ Հայաստանի երկրորդ նախագահի պատիվն ու արժանապատվությունը:
«Իսկ Քոչարյանը որքան էլ առանձնանում է գավառականությամբ, արյունռուշտությամբ, առանձնակի փայլուն անմտությամբ` ուղղակի մտածում ես` ՀՀ նախագահի աթոռում թյուրիմացաբար հայտնված այդ էակին մտածելու մարդկային ունակություն ի վերուստ տրվա՞ծ է, թե՞ ոչ», - իր ասածը հիմնավորելու նպատակով հոդվածից մեջբերեց Արփինե Մելիքբեկյանը` մեկնաբանելով. - «Ինքներդ էլ հասկանում եք` բավականին ոչ պարկեշտ եւ պատշաճ տեղեկություններ են»:
Փաստաբանների պնդմամբ, հոդվածով խախտվել է ոչ միայն Հայաստանի օրենսդրությունը, այլեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները, մասնավորապես` անձնական կյանքի հարգման իրավունքը, որը, նրանց պնդմամբ` գերակա է ցանկացած այլ իրավունքի նկատմամբ:
Հարցին, թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը որոշել դատարանի միջոցով արգելանք դնել «Հրապարակ»-ի դրամական միջոցների եւ գույքի վրա, փաստաբանները արձագանքեցին, թե «մեղավորությունը կրկին օրաթերթինն է», քանի որ «Հրապարակը»-ը, թեեւ համաձայնել է հերքում տպագրել, բայց չի արել դա:
«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, մինչդեռ, այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Քոչարյանի շահերի ներկայացուցիչները իրականում չեն պարզաբանել, թե հոդվածի ո՞ր մասից են վիրավորված եւ կոնկրետ ո՞ր փաստերն են խեղաթյուրված, ուղարկել են ընդամենը մի հայտարարություն, թե` հոդվածում տեղ գտած բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Մենք նորից գրեցինք եւ առաջարկեցինք` խնդրում ենք, գրեք, թե հոդվածում ո՞ր տեղեկությունները կոնկրետ չեն համապատասխանում, ինչի՞ց եք դժգոհ, ինչի՞ց եք վիրավորված, ի՞նչն եք համարում զրպարտանք, ի՞նչն եք համարում ապատեղեկատվություն, ո՞ր մասում ենք խեղաթյուրել փաստերը եւ այլն:Ոչ մի պատասխան չստացանք եւ ստացանք այս հայցադիմումը դատարանից», - հավելեց «Հրապարակ»-ի խմբագիրը:
Փաստաբանների պնդմամբ, մինչդեռ, թերթը ոչ միայն ոչ միայն չի տպագրել հերքումը, այլեւ շարունակել է «վիրավորական ձեւակերպումներով հրապարակումները», ինչն էլ իրենց ստիպել է միջնորդել, որպեսզի դատարանը արգելանք դնի թերթի դրամական միջոցների վրա:
Ռոբերտ Քոչարյանը պահանջում է ոչ միայն հերքում տպագրել, այլեւ ակնկալում է օրենքով նախատեսված առավելագույն փոխհատուցումը` 6 միլիոն դրամ:
Սարգիս Գրիգորյանը պարզաբանեց, որ 3 միլիոն դրամը նախատեսված է փաստաբանական ծառայության համար, իսկ մյուս 3 միլիոնը նախկին նախագահը պահանջում է որպես փոխհատուցում իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:
«Զրպարտությունը եւ վիրավորանքը այնքան խոսուն են եւ այնքան արտահայտված են, որ մաքսիմալ շեմից ցածր որեւէ պահանջ ներկայացվել չէր կարող», - փաստարկեց Արփինե Մելիքբեկյանը: