Մատչելիության հղումներ

Հայաստան - Ռուսաստան` 0:0


Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Ռուսաստանի հանդիպումը շաբաթ օրը ավարտվեց ոչ-ոքի` 0:0:

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած հանդիպման առաջին խաղակեսը անցավ ռուսաստանցի ֆուտբոլիստների տարածքային առավելությամբ, երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականին հաջողվեց որոշ չափով հավասարեցնել խաղը:

Այդուհանդերձ, Ռուսաստանի հավաքականը ավելի շատ էր հարձակվում եւ սուր գրոհներ ձեռնարկում, որոնք հայաստանցի ֆուտբոլիստները երբեմն դժվարությամբ էին ետ մղում: Գերազանց խաղ ցույց տվեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

15 հազար հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտը լեփ-լեցուն էր: Ինչպես եւ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ նախորդ հանդիպումներին, խաղին տրիբունայից հետեւում էր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հինգերորդ փուլից հետո 10-ական միավորով B խմբի մրցաշարային աղյուսակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են Սլովակիան, Ռուսաստանը եւ Իռլանդիան, Հայաստանը 8 միավորով չորրորդ տեղում է:

Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հաջորդ հանդիպումը նույնպես Ռուսաստանի հետ է` հունիսի 4-ին Մոսկվայում:



Հրապարակում մեծ էկրանից հետեւում էին ֆուտբոլին
please wait

No media source currently available

0:00 0:02:08 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG