Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը կոռուպցիոն մեղադրանքների պատճառով լքում է իր նստավայրը


Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյան
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյան

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից, դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:

«Զանգահարել եմ տան տիրոջը և արդեն խզել եմ պայմանագիրը նրա հետ: Ես տեղափոխվել եմ այդ տանից ուրիշ տուն: Հիմա, եթե այդ բնակարանի հետ կապված ուկրաինական իշխանությունները խնդիր ունեն, ապա ինչ ուզում են՝ թող անեն, անձեռնմխելիությունը հանված է, ցուցանակը հանված է, դրոշը տեղափոխված է: Դա այլևս Հայաստանի դեսպանի առանձնատունը չէ», - նշեց Մանուկյանը:

Հիմա, եթե այդ բնակարանի հետ կապված ուկրաինական իշխանությունները խնդիր ունեն, ապա ինչ ուզում են՝ թող անեն, անձեռնմխելիությունը հանված է ...
Անդրանիկ Մանուկյան

Ուկրաինական СorruptUA պարբերականը պարզել է, որ առանձնատունը ձևակերպված է Մարինա Ժուրավլյովայի անունով, ով Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի դաշնակից, ներկայումս այսպես կոչված մարկետինգային ծառայությունների սխեմաների քրեական գործով որպես կասկածյալ անցնող Վիկտոր Սիվեցի կինն է: Ուկրաինական լրատվամիջոցի պնդմամբ` իր առանձնատունը հանձնելով Հայաստանի դեսպանին` դեռևս ուկրաինական իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվող Սիվեցը այդ կերպ իրեն պաշտպանում է իրավապահների խուզարկությունից:

Դեսպան Անդրանիկ Մանուկյանը չի թաքցնում, որ առանձնատունը Մարինա Ժուրավլյովայից է վարձակալել, սակայն պնդում է, որ նրա ամուսնուն՝ Յանուկովիչի մտերիմ Սիվեցին, չի ճանաչում։ Ասաց, որ տունը մինչև ուկրաինական հեղափոխությունն է վարձակալել և մտքով էլ չի անցել, որ այդ շենքը վարձակալելով ինչ-որ մեկի համար դիվանագիտական անձեռնմխելիություն է ապահովում։

Յանուկովիչի դաշնակցի տունը՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի նստավայր
please wait

No media source currently available

0:00 0:01:11 0:00

Կիևի էլիտար թաղամասում գտնվող առանձնատուն օրերս «Ազատության» ուկրաինական ծառայության լրագրողներն էին այցելել, մինչդեռ նրանց հետ հրաժարվել էին խոսել։

Ուկրաինական մամուլի տվյալներով Սիվեցի ամբողջ ունեցվածքը կնոջ՝ Մարինա Ժուրավլյովայի անունով է գրանցված։

Մայդանից հետո Մոսկվա տեղափոխված Սիվեցի բիզնեսների մեծ մասը դեռևս հայրենիքում են, դրանցով հիմնականում զբաղվում է Ժուրավլյովան, ով ժամանակ առ ժամանակ այցելում է Ուկրաինա և, ուկրաինական լրատվամիջոցների պնդմամբ, իջևանում է հենց այն տանը, որը մինչև երեկ Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրն էր:

Ես նրան հարցրեցի՝ արդյո՞ք Մարինա Վասիլևան տանն է: Նա ասաց՝ տանն է ու հարցրեց, թե ի՞նչ կարող է փոխանցել ...
Ալլա Շերշեն

Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ տանը միայն իր ընտանիքն է բնակվում, մինչդեռ հետաքննող լրագրող Ալլա Շերշենը «Ազատության» ուկրաինական ծառայության հետ զրույցում պատմեց, որ դեռևս 2 ամիս առաջ՝ սեպտեմբերին, այցելել էր առանձնատուն և պարզել, որ Ժուրավլյովան այնտեղ է։

Հետաքննող լրագրող Ալլա Շերշենը՝ Հայաստանի դեսպանի նստավայր կատարած իր այցի մասին
please wait

No media source currently available

0:00 0:00:54 0:00

«Այնտեղ առանձնատան աշխատակիցներից մեկը ծառերն էր ջրում: Ես նրան հարցրեցի՝ արդյո՞ք Մարինա Վասիլևնան տանն է: Նա ասաց՝ տանն է, ու հարցրեց, թե ի՞նչ կարող է փոխանցել: Ես ասացի, որ լրագրող եմ և ցանկանում եմ իր հետ խոսել: Այդ դեպքում դիմեք Մելնիկովի 83 հասցեով (այնտեղ է գտնվում Սիվեցի կնոջը պատկանող Bestwood ընկերության գլխամասային գրասենյակը)», - պատմել էր լրագրողը:

XS
SM
MD
LG