Մատչելիության հղումներ

ԼՂ պաշտպանության նախարար․ Ադրբեջանը 11-12 զոհ ունի, 60-80 վիրավոր


ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյան, արխիվ
ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյան, արխիվ

Ղարաբաղի խորհրդարանի խոսնակն էլ, իր հերթին, քննադատում է միջնորդներին:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը 11-12 զոհ ունի, 60-80 հոգի էլ վիրավորներ, ովքեր բուժում են ստանում հոսպիտալներում: Ղարաբաղի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այս մասին խոսել է այսօր ԼՂ Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ:

Ինչպես փոխանցում է Ղարաբաղի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը, Մնացականյանը նաև ասել է․ - «Պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը և կատարում պատժիչ գործողություններ՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի»:

Այսօր Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի առաջին լիագումար նիստի մեկնարկին ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում տիրող լարվածությանն անդրադարձել է նաև խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը՝ մասնավորապես ընդգծելով, որ միջնորդները չեն մատնանշում լարվածության համար պատասխանատու կողմին:

«Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական մանդատով օժտված երկրների ներկայացուցիչներն իրենց հրապարակային ելույթներում շարունակում են պահպանել այսպես կոչված «հավասարակշռությունը», չեն մատնանշում շփման գծում լարվածության համար պատասխանատու կողմին՝ Ադրբեջանին, չեն ձեռնարկում անհապաղ քայլեր՝ զսպելու պաշտոնական Բաքվի ռազմատենչ կանխածրագրավորումները»,- ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հայտարարել է Ղարաբաղի խորհրդարանի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG