Մատչելիության հղումներ

«Էյր Արմենիա»-ի տնօրենը պնդում է, որ իրեն ծեծել են ՀՖՖ նախագահի հրամանով


«Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը՝ հիվանդասենյակում, Երևան, 17-ը օգոստոսի, 2015թ․
«Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը՝ հիվանդասենյակում, Երևան, 17-ը օգոստոսի, 2015թ․

«Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը հայտարարում է, թե Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրամայել է ծեծի ենթարկել իրեն:

Ավետիսյանը, ով կոտրվածքներով ու կապտուկներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ շաբաթ օրը երեկոյան 18.30-ի սահմաններում Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի հարևանությամբ գտնվող ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է Հայրապետյանի հետ, հանդիպման ընթացքում իրեն ծեծել են:

«Ռուբեն Հայրապետյանը իմ ձեռքից քաշել ա, ես փորձել եմ ձեռքս ազատել, կողքից արդեն բոլորը միահամուռ կերպով սկսել են ինձ հարվածել», - պատմեց նա:

Ավետիսյանի խոսքով, ինքը ընկել է գետնին, չի տեսել թե ովքեր են հարվածողները, այնուհետև նրան տեղափոխել են մեկ այլ տարածք, որտեղ Հայրապետյանը շարունակել է զրույցը, բայց իրեն չի հարվածել։

Թե որն է եղել ծեծի պատճառը՝ Ավետիսյանը խոստացավ պատմել առաջիկա օրերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG