Մատչելիության հղումներ

Փաստաբանի կարծիքով, Պերմյակովը մինչև հայկական կողմի դատավճիռը պատիժը կկրի Հայաստանում


Փաստաբան Երեմ Սարգսյանը Գյումրիում, 12-ը օգոստոսի, 2015թ.
Փաստաբան Երեմ Սարգսյանը Գյումրիում, 12-ը օգոստոսի, 2015թ.

«ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում առանց մեղադրյալի մասնակցության դատաքննություն», - ասաց Երեմ Սարգսյանը։

Փաստաբան Երեմ Սարգսյանի կարծիքով, ռուսական կողմի դատավճռից հետո Պերմյակովը պատիժը կկրի Հայաստանի՝ թեկուզ ռուսական ռազմաբազայի տարածքում, այնքան ժամանակ, մինչև հայկական կողմը դատավարությունը ավարտի։

«Դատաքննության ավարտից հետո, երբ որ հայկական կողմը կորոշի՝ մեղավոր է, թե մեղավոր չէ, և պատիժը կնշանակի, դրանից հետո արդեն նոր կորոշվի, թե հետագայում որտեղ պետք է պատիժը կրի։ Եթե համաձայնություն կա նյութերը, վարույթը փոխանցել հայկական կողմին, ուրեմն հետագա համաձայնությունն էլ կա, որպեսզի հայկական կողմի դատաքննությանը նա ներկա լինի», - ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, առանց Պերմյակովի մասնակցության հայկական կողմի դատաքննությունն անհնար է։ «ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում առանց մեղադրյալի մասնակցության դատաքննություն, և այս պարագայում նրա ներկայությունը միանշանակ կապահովվի», - ասաց Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG