Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանը «անօրինական» է համարում որդու կալանավորումը


Սուրիկ Խաչատրյան. Չեմ կարծում, որ հրաժարական կտամ
please wait

No media source currently available

0:00 0:01:59 0:00

«Որովհետև իսկապես ինքը դրան տեղյակ չէր: Բայց ամեն դեպքում ես խնդիր էլ չեմ տեսնում: Քննությունը կգնա իրա արդար ճանապարհով և լուծումը կստանա», - հավելել է Սյունիքի մարզպետը:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խոսքով, իր որդին՝ այժմ կալանքի տակ գտնվող Տիգրան Խաչատրյանը, բանակից տարկետման իրավունք է ստացել, քանի որ 2013 թվականի հունիսին Գորիսում իրենց տան մոտ տեղի ունեցած սպանության հետևանքով «ցնցումներ է ունեցել»:

«Տարկետման իրավունքը հիմնականում բռնվելուց ցնցումների մեջ էր, այդ երեք ամիսը, որ ձերբակալված էր: Իսկ դրանից հետո էլ դատաքննությունը գնում էր, իրեն չէին կարող զորակոչել: Բայց ավարտվի դատաքննությունը, այս քննությունն էլ կգնա, ընթացքի մասին բոլորիս հայտնի կլինի», - Կառավարության շենքի մոտ, ի պատասխան «Ազատության» հարցին, ասաց Սյունիքի մարզպետը:

Հարցին, թե ինչով է պայմանավորում, որ միջադեպից գրեթե երեք ամիս անց որոշվեց ձերբակալել իր որդուն, Խաչատրյանն արձագանքեց․ - «Ես էլ չեմ կարում հասկանամ: Որովհետև այդ ձերբակալումը, անկեղծ որ խոսանք, անօրինական էր, ճիշտ չէր, որովհետև իսկապես ինքը դրան տեղյակ չէր: Բայց ամեն դեպքում ես խնդիր էլ չեմ տեսնում: Քննությունը կգնա իրա արդար ճանապարհով և լուծումը կստանա»:

Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է կրկին հրաժարական տա, մարզպետը պատասխանեց․ - «Չեմ կարծում: Չեմ ուրախացնի ձեզ»:

«Հայկական ժամանակ» պարբերականը երեկ գրել էր, թե պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունը, որ Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը բանակից 3 տարի ժամկետով տարկետում է ստացել՝ հոգեկան առողջության խնդիրների հետ կապված՝ «չափավոր արտահայտված նևրաստենիա» ախտորոշմամբ:

«Ազատության» հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Տիգրան Խաչատրյանը բանակից տարկետում է ստացել ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ, բայց թե ինչ ախտորոշմամբ, ինքը տեղյակ չէ, ուստի որևէ լրատվամիջոցի չէր կարող հայտնել, թե ինչ ախտորոշմամբ է տարկետում ստացել Տիգրան Խաչատրյանը:

«Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել պաշտպանության նախարարություն՝ խնդրելով ներկայացնել, թե Սյունիքի մարզպետի որդին ինչ ախտորոշմամբ է տարկետում ստացել:

XS
SM
MD
LG