Մատչելիության հղումներ

Հրայր Հովնանյան․ Հայաստանի այսօրվա տնտեսությունը «շատ տկար է»


Հրայր Հովնանյան․ Հայաստանի այսօրվա տնտեսությունը «շատ տկար է»
please wait

No media source currently available

0:00 0:02:30 0:00

«Այս տկար վիճակից պետք է փորձենք դուրս գալ քայլ առ քայլ», - «Ազատության» հետ հարցազրույցում ասաց ամերիկահայ հայտնի գործարարը:

Հարցին, թե ինչն է դրա պատճառը, Միացյալ Նահանգներում գործող հայկական լոբբիստական ազդեցիկ կառույցներից մեկի՝ Ամերիկայի հայկական համագումարի պատվավոր նախագահ Հրայր Հովնանյանը պատասխանեց, թե չգիտի՝ խորհուրդ տալով հարցն ուղղել նախարարներին:

Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ երկրում տնտեսական աճ կա: Օրերս Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անգամ հայտարարեց, որ այս տարվա առաջին կիսամյակում աճը կազմել է 4.5 տոկոս՝ ավելին, քան նախատեսված է այս տարվա բյուջեով:

Մինչդեռ, Հայաստանի տնտեսության վիճակը բնութագրող մի քանի առանցքային տվյալներ այլ պատկեր են ստեղծում՝ 2009-ի ճգնաժամից ի վեր առաջին անգամ անկում է ապրել (և այն էլ լուրջ ծավալով) արտաքին առևտուրը, 2009-ից հետո առաջին անգամ կրճատվել է նաև ներքին առևտուրը: Այս տարվա առաջին կիսամյակում կառավարությունը կարողացել է հավաքել մոտ 13.5 տոկոսով պակաս հարկ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, և սա հարկահավաքման խոշորագույն անկումն է 2009 թվականի ճգնաժամից ի վեր:

Այս առնչությամբ Հովնանյանն ասաց, թե վարչապետի պարտականությունն է նման խնդիրներին լուծումները գտնելը՝ այդուհանդերձ նշելով․ - «Այս տկար վիճակից պետք է փորձենք դուրս գալ քայլ առ քայլ»:

Ամերիկահայ մեծահարուստը լավատես է Հայաստանի ապագայի հարցում․ - «Ես կարծում եմ, Հայաստանի ապագան այնքան փայլուն կարող էր լինել, որ ամբողջ երկրագունդը նախանձեր: Բիզնեսի առումով էլ նույնը կարող էր լինել, որովհետև ունենք տաղանդավոր, խելացի անհատներ, որոնք կարող են ամենաբարձր մակարդակի գործունեություն ծավալել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG