Մատչելիության հղումներ

Բերման է ենթարկվել, այնուհետև ազատ արձակվել լրագրող Գայանե Առուստամյանը


Գայանե Առուստամյան. «Բռունցքներով հարվածում էին, երեք ժամ պահեցին ձեռնաշղթաներով»
please wait

No media source currently available

0:00 0:09:54 0:00

Երեկ ուշ երեկոյան լրագրող, քաղաքացիական ակտիվիստ Գայանե Առուստամյանը վարչական բերման է ենթարկվել` ոստիկանին վիրավորելու համար: Ավելի ուշ Առուստամյանն ազատ է արձակվել: «Ազատության» հետ զրույցում լրագրողը պատմեց, որ ոստիկանի արձագանքը իր գործողություններին անհամարժեք է եղել:

«Սարյանի արձան մոտից դեպի հակառակ մայթը անցնելիս, բնականաբար կանաչ լույս, և անցանք բոլորս, ու արդեն «Սանտա Ֆե» սրճարանի մոտ ոստիկանը, երբ հավասարվեցի նրան, սուլեց, ու ես վեր թռա ու ռեակցիա տվեցի էդ սուլոցին, ասացի՝ «ինչո՞ւ ես սուլում, է՛շ»:

«Ոստիկանի ռեակցիան․ ուրեմն, գալիս է դեպի ինձ, քաշում է փեշիցս ու սպառնում է ինձ: Նախ՝ քաշքշում է ինձ, անմիջապես, առանց հարցի՝ բա «դու ինձ ասեցիր էշ», ու մի հատ կլիշեավորված տեքստ: Եվ ոստիկանները չորս հոգով հարձակվում են ինձ վրա, ուղղակի առևանգում են: Ջարդեցին, թևերս ոլորեցին, հարվածներ էին անընդհատ հասցնում մեջքից՝ բռունցքով խփում են, կսմթում են, հարվածում են, և ձեռնաշղթաները շատ ձիգ կապեց, այնքան ձիգ, որ ձեռնաշղթայի բանալին կոտրվեց:

«Եվ մեկ էլ ոտքերս էին ծալել, ոլորում, ու ես գոռում եմ, օգնություն եմ կանչում, որովհետև մարդը երբ որ հայտնվում է նման իրավիճակում, բնականաբար՝ օգնության կարիք ունի: Եվ մեքենայի մեջ հայհոյելով՝ լկտի հայհոյանքները՝ երեքն էլ»:

«Ես այլևս, որպես Հայաստանի քաղաքացի, ինձ անպաշտպան եմ զգում», - հայտարարեց Առուստամյանը՝ շեշտելով, որ պարզապես հուսահատված է, «որովհետև ցանկացած քաղաքացի, ցանկացած կին, երեխա՝ ցանկացած մեկը Հայաստանում ոստիկանական ճնշման տակ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG