Մատչելիության հղումներ

Սահակյանն ասում է՝ Բիբիլովի հետ հանդիպման շուրջ աղմուկը բարձրացել է «իրեն հարվածելու համար»


«Նկարը նայում եմ, տեսնում եմ, որ ես նման հագուստ էլ չունեմ». Գալուստ Սահակյան
please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00

Գալուստ Սահակյանը պարզաբանում է Անատոլի Բիբիլովի հետ իր հանդիպումը։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց իր և Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահի հանդիպումը, որը հայ-վրացական դիվանագիտական լարվածության առիթ էր դարձել։

Սահակյանի խոսքով՝ աղմուկը բարձրացել է «իրեն հարվածելու համար».- «Ես չեմ ասում՝ դա սկանդալ է։ Դա փորձել են պրոբլեմ սարքել՝ Գալուստ Սահակյանին հարվածելու համար և այստեղ, և այնտեղ։ Մեր պետությունը որևէ հարաբերություն չունի Օսեթիայի հետ, որպեսզի Գալուստ Սահակյանը ընդուներ և խոսեր այդ հարաբերությունների մասին։ Ընդամենը ձեռքսեղմում է եղել՝ մեր անմեղ զոհերի հիշատակի հետ կապված»։

Հիշեցնենք՝ Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն այդ երկրում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի հետ հանդիպմանը ծայրաստիճան մտահոգություն էր հայտնել Հայաստանի և Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության խորհրդարանների ղեկավարների հանդիպման առիթով։ Վրաստանի փոխարտգործնախարարն ընդգծել էր, որ այդ հանդիպումը հակասում է երկու պետությունների՝ ավանդաբար բարեկամական հարաբերությունների ոգուն՝ վնասելով երկկողմ կապերը։ Հայկական կողմի պնդմամբ՝ Գալուստ Սահակյանի հանդիպումը Բիբիլովի հետ կրել էր բացառապես մասնավոր բնույթ, պաշտոնական հարցեր չէին քննարկվել։

Անդրադառնալով իր և Անատոլի Բիբիլովի լուսանկարին՝ Սահակյանն ասաց. - «Ես այնպիսի անձնավորություն չեմ, որ թաքուն տեղերում հանդիպեմ, ըստ երևույթին, ինչ-որ մեկը նկարել է, հիմա էդ նկարը որ նայում եմ, տեսնում եմ, որ ես նման հագուստ էլ չունեմ»։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ նաև ափսոսանք հայտնեց, որ նման «սխալ ընկալում է տեղի ունեցել»։

«Ճանաչելով ինձ՝ երբևիցե այդ խնդիրը պիտի չառաջանար։ Վրաստանում էլ քաղաքական ուժեր կան, խնդիրներ են բարձրացնում, ինչպես մեր մոտ»,- ասաց Սահակյանը։

XS
SM
MD
LG