Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի նոր խորհրդարանում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ


Լեռնային Ղարաբաղի վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը քվեարկության ժամանակ, 3-ը մայիսի, 2015թ․
Լեռնային Ղարաբաղի վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը քվեարկության ժամանակ, 3-ը մայիսի, 2015թ․

Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ, որոնք կիրակի օրը անցկացված ընտրություններում հաղթահարել են նվազագույն՝ 5 տոկոսի շեմը:

Համամասնական ընտրությունների նախնական արդյունքներով, որոնք քիչ առաջ հրապարակեց Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, «Ազատ Հայրենիք» կուսակցությունը ստացել է քվեների 47․35, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 19․01, ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը՝ 18․81, «Շարժում 88» կուսակցությունը՝ 6․93 և «Ազգային վերածնունդ» կուսակցությունը՝ 5․38 տոկոսը:

Հիշեցնենք՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդը Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանն է, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավարը՝ գործող Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը:

Ընտրություններին մասնակցող մյուս երկու կուսակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի կոմկուսը և «Խաղաղություն և զարգացում»-ը նվազագույն շեմը չեն հաղթահարել:

Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG