Մատչելիության հղումներ

Բակո Սահակյան․ այս ընտրություններից շահելու են երկիրը և քաղաքացիները


Բակո Սահակյան (ձախից), 3-ը մայիսի, 2015թ․
Բակո Սահակյան (ձախից), 3-ը մայիսի, 2015թ․

Այսօր առավոտյան մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի վեցերորդ խորհրդարանական ընտրությունները։

ԼՂ նախագահ Բակո Սահակյանը առավոտյան քվեարկեց թիվ 3/3 ընտրատեղամասում:

Լրագրողների հետ զրույցում Սահակյանն ասաց, թե ամբողջ նախընտրական շրջանը թե՛ իրենց, թե՛ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից գնահատվել է բավարար, և դա նորություն չէ Ղարաբաղի կյանքում:

«Մենք ուրախ ենք, որ բացառություն չեղան նաև այս ընտրությունները, այս անգամ ևս արժանացանք նախընտրական շրջանի հետ կապված բավարար գնահատականների, ինչը, իհարկե, մեզ ուրախացնում է», -նշեց նա:

Անդրադառնալով այն փաստին, որ միջազգային կառույցները չեն ընդունում Ղարաբաղի ընտրությունները, Սահակյանն ասաց, թե այս ընտրություններից առաջին հերթին շահելու է երկիրը և քաղաքացիները:

«Դա դեռ չի նշանակում, որ մենք հուսահատվում ենք և շեղվելու ենք մեր իսկ կողմից ընտրած ուղուց: Այս տարիների ընթացքում բազմիցս նշել ենք, որ հաստատակամությունը, վճռականությունը, սկզբունքայնությունը ուղեկցել ու ուղեկցում է մեզ: Եվ այդ հատկանիշների գործադրումը օգնել է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, ինչպես նաև՝ նվաճումներ ձեռք բերել, հաջողություն արձանագրել»:

Սահակյանը կարևորեց այն փաստը, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը մշտական է լինելու, այսինքն՝ արհեստավարժ խորհրդարան է կազմավորվելու, ինչը բարձրացնելու է խորհրդարանի արդյունավետությունը: Հարցին, թե իր կարծիքով ինչպիսին կլինի ուժերի դասավորությունը նոր խորհրդարանում, Սահակյանը պատասխանեց, թե քանի դեռ ընտրություններն ավարտված չեն, կոռեկտ չի համարում այդ կարգի գնահատականներ տալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG