Մատչելիության հղումներ

Պոլսո Հայոց պատրիարքարանը դրական է գնահատում Դավութօղլուի ուղերձը


Պոլսի պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան, արխիվ
Պոլսի պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան, արխիվ

Պոլսո Հայոց պատրիարքարանը դրական է գնահատում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի` երկուշաբթի օրը հրապարակված հասցեագրված ուղերձը: Այս մասին Պոլսի պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ասել է Hurriyet-ի թղթակցի հետ զրույցում:

Լրագրողին տված հարցազրույցում հայ հոգևորականն ասում է․ - «Սա բավական սուր հայտարարություն էր և ինձ դա ուրախացնում է»:

Աթեշյանի համոզմամբ, Դավութօղլուի այս տարվա հայտարարությունը հիշեցնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2014-ին հնչեցրած նմանատիպ ուղերձը:

«Ինչպես և անցյալ տարվա Էրդողանի ուղերձը, այս տարի էլ Դավութօղլուի հնչեցրած ուղերձը ձիթենու ճյուղ է և մենք չպետք է թույլ տանք, որ այն չորանա», - հայտարարում է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահը` կոչ անելով երկու ժողովուրդներին ընդհանուր լեզու գտնել:

Պոլսահայության հոգևոր առաջնորդի խոսքով, ապրիլի 24-ին Պատրիարքարանը հատուկ ժամերգություն կկազմակերպի:

«Սա եկեղեցական մի արարողություն կլինի նվիրված Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերին և բոլոր այն մարդկանց հիշատակին, ովքեր զոհվեցին այդ ժամանակաշրջանում: Մեր ցավն ընդհանուր է», - ասում է Աթեշյանը:

Ի դեպ, Hurriyet-ի տեղեկություններով, առաջիկա ուրբաթ Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները պատրաստվում են այցելել նաև 2011-ի ապրիլի 24-ին թուրքական բանակում ժամկետային զինծառայության ընթացքում զոհված ստամբուլահայ Սևան Շահեն Բալըքչիի շիրիմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG