Ավստրիայի Ազգային խորհուրդը այսօր առավոտյան ընդունել է խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունների հավանությանն արժանացած հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Austria Press Agentur լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ազգային խորհրդի նախագահ Դորիս Բյուրեսը հրապարակել է հայտարարությունը, որում դատապարտվում է 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում գործադրված Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հայերի և թուրքերի միջև հաշտեցման կոչ է արվում՝ «պատմական մեղքն ընդունելու հիմքի վրա»:
Հայտարարության հրապարակումից հետո ավստրիացի խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Նիստին ներկա են եղել Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ավստրիան, հիշեցնենք, մինչ այժմ Հայոց ցեղասպանությունը որևէ ձևով ճանաչած շուրջ երկու տասնյակ պետությունների թվում չէր:
Մանրամասները տե՛ս այստեղ