Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյան․ Սեֆիլյանն ու համախոհները կալանավորվել են Սերժ Սարգսյանի հրահանգով


Լևոն Զուրաբյան․ Սեֆիլյանն ու համախոհները կալանավորվել են Սերժ Սարգսյանի հրահանգով
please wait

No media source currently available

0:00 0:04:00 0:00

Խորհրդարանական ճեպազրույցների հիմնական թեման Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունն էր:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համոզմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանն ու նրա համախոհները կալանավորվել են Սերժ Սարգսյանի հրահանգով:

«Բերձորի դեպքերը հիշեք, հիշեք դանակահարությունը Գյումրիում, հիշեք այլ դեպքեր․․․ Արդեն սկսվել էր, հիմա հասավ ապոֆեոզին, այսինքն՝ երբ արդեն խմբի ղեկավարությանը ձերբակալել են: Միանշանակ քաղաքական է այս ամենը, ուղղված է Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների սահմանափակմանը», - Ազգային ժողովում այսօր հայտարարեց Զուրաբյանը:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան

«Այս երկրի որ անկյունում ինչ կատարվում է, ասում են՝ Սերժ Սարգսյանի հրահանգն է», - ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ շարունակելով․ - «Սերժ Սարգսյանը նման հրահանգներ չի արձակում: Սերժ Սարգսյանը մտածում է, որ այն բոլոր միջոցառումները, որոնք համազգային են, և մենք ունենք մի երկու ազգային խնդիրներ, դա Ցեղասպանության խնդիրն է, Ղարաբաղի խնդիրն է, և ամբողջ ազգը լինում է միակամ․․․ պարզապես մենք ցանկանում ենք, որ այդ միջոցառումների ժամանակ չլինեն խոչընդոտներ»:

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին այս կամ չափով մտահոգել էր Սեֆիլյանի ու համախոհների կալանավորումը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյան
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյան

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ ուշադրությամբ ուսումնասիրել է «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման բոլոր հայտարարությունները, և իշխանափոխություն իրականցնելու ուղղակի վտանգ չի տեսել․ - «Իշխանությունների կատարած քայլը ամբողջացրեց այն թեման, որ ապրիլի 24-ին մենք, Ցեղասպանության հետ զուգահեռ, նաև ունենք Հայաստանում այլ թեմա: Դա իշխանափոխության հարցն է»:

Հակոբյանը, այդուհանդերձ, չի հասկանում շարժումը նախաձեռնողների համառությունը․ ինչո՞ւ էին հենց ապրիլի 24-ին ուզում սկսել իրենց գործողությունները:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան

Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավարի տպավորությամբ՝ Սեֆիլյանն ու իր համախոհներն ուզում էին ձերբակալվել․ - «Իշխանափոխության խնդիր կարող է դնել ցանկացած ոչ-իշխանական ուժ, բայց դրա ժամանակ կա, տեղը կա, անելու ձևերը կան»:

Արմեն Ռուստամյանը ենթադրում է, որ հենց ապրիլի 24-ին նախատեսված իրադարձություններն են կանխարգելել իրավապահները»․ - «Ես չեմ էլ բացառում, որ 24-ից հետո այդ, այսպես կոչված, հիմքերը, որոնք ծառայել են ապացույց այս ձերբակալությունները կատարելու, վերանան, և 24-ից հետո ազատ արձակվեն»:

«Չեմ կարող նախօրոք ենթադրություններ անել, դա իրավապահների խնդիրն է», - արձագանքեց Վահրամ Բաղդասարյանը: Նա համոզված է, որ իրավապահների ներկայացրած հիմնավորումները լիուլի բավարար են Սեֆիլյանին և համախոհներին կալանավորելու համար: Կանխվել են բախումներ․ - «Պատկերացնում եք, որ այդ միջոցառման օրը, որ ամբողջ աշխարհն է խառնված իրար, դուք շուտով կլսեք հայտարարություններ, թե ովքեր են գալու, թե ինչ քանակությամբ մարդիկ են գալու Հայաստանի Հանրապետություն, որպեսզի մեր դարավոր, մեկ դար արդեն, այս ոճրագործության պատասխանը նորից ևս մեկ անգամ հնչեցնենք ամբողջ աշխարհին, և կարողանանք միասնական լինել․․․ Եվ ինչ-որ հայ ազգանունով մարդիկ ցանկանում են խոչընդոտել դրան»:

Բաղդասարյանը նաև ակնարկեց, թե հյուրերի անվտանգությունն են ապահովել․ - «Նաև այստեղ կա միտում, որ իրենք այնպիսի աղմուկ բարձրացնեն, որ մեր հյուրերը հասկանան, եկողները, որոնք պետք է գան մեր վիշտը մեզ հետ կիսելու, հասկանան, որ իրենց անվտանգությունը իբր ապահովված չէ»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան»-ին չեն բավարարում Քննչական կոմիտեի ներկայացրած կալանավորման հիմքերը: Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ լրացուցիչ պարզաբանումներ են պահանջել․ - «Ինչ վերաբերում է քաղաքական բանտարկյալ ձևակերպմանը, ես չէի շտապի այս պահին նման ձևակերպում հնչեցնել: Մենք իրավապահ համակարգից սպասում ենք շատ ավելի հանգամանալից պարզաբանում՝ ինչո՞վ էին և ի՞նչ կերպ էին իրենք պատրաստում զանգվածային այդ անկարգությունները»:

Խորհրդարանական ուժերից միայն ՀԱԿ ներկայացուցիչը պնդեց, որ այսօր կալանավորված Սեֆիլյանն ու համախոհները քաղբանտարկյալներ են․ - «Այստեղ երկու կարծիք հնարավոր չէ, որ լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG