Մատչելիության հղումներ

Գնդակոծվում է Ներքին Կարմիրաղբյուրը, զոհվել է խաղաղ բնակիչ


Փետրվարի 5-ին ուշ երեկոյան ադրբեջանական կողմից գնդակոծություն է սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել:​

«Ազատության» հետ զրույցում Բերդ քաղաքի հիվանդանոցից տեղեկացրին, որ ժամը 23:30-ին հարազատները հոգեվարքի մեջ հիվանդանոց են բերել Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ, 1954թ. ծնված Վանիկ Ղուկասյանին, ով մահացու վիրավորումը ստացել է իր տան բակում:​

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ կրակոցներն այս պահի դրությամբ շարունակվում են:​

Հիշեցնենք` երեկ էլ ադրբեջանական կողմը գնդակոծել էր Տավուշի մարզի Այգեպար գյուղը, ինչի հետևանքով վնասվել էին մի քանի տներ։ Իսկ փետրվարի 4-ին դիպուկահարի կրակոցից վիրավորվել էր Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ, 85-ամյա Լևոն Հովակիմի Անդրեասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG