Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ. Ադրբեջանը զորավարժություններն անցկացնում է միջազգային նորմերի խախտմամբ


ՀՀ ՊՆ. Ադրբեջանը զորավարժություններն անցկացնում է միջազգային նորմերի խախտմամբ
please wait

No media source currently available

0:00 0:02:40 0:00

Ադրբեջանի կողմից այս օրերին անցկացվող լայնածավալ զորավարժությունները հակասում են հենց Բաքվի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորաբար, 2011-ին լրամշակված և 2012 թվականի հոկտեմբերի 17-ին ուժի մեջ մտած ԵԱՀԿ կողմից ընդունված Վիեննայի փաստաթղթի դրույթներին: Ադրբեջանի կողմից թույլ տրված խախտման մասին այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը:

Այդ փաստաթուղթը, որ ընդունվել է ԵԱՀԿ գագաթաժողովի կողմից, կրում է «Խոշոր ռազմական գործունեության նախնական ծանուցման մասին» անվանումը և նախատեսում է զորավարժությունների մասին նախնական տեղեկատվության տրամադրման կարգը:

Պատասխանելով razm.info կայքի գրավոր հարցմանը՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը նշում է.- «Ադրբեջանական Հանրապետությունը կողմը պարտավոր էր զորավարժությունների անցկացման մասին տեղեկացնել մասնակից պետություններին մինչև 2014թ. նոյեմբերի 15-ը»:

«Եթե նույնիսկ այն պլանավորվել է ավելի ուշ, մասնավորապես, 2015-ի հունվարին, Ադրբեջանը պարտավոր էր տեղեկացնել այդ մասին հնարավորինս շուտ, ինչպես դա արվեց Հայաստանի Հանրապետության կողմից 2014թ. նոյեմբերի 7-ին»,- նշում է Հայաստանի պաշտպանության նախարարությունն` ըստ ամենայնի նկատի ունենալով անցած տարեվերջին անցկացված «Միասնություն-2014» զորավարժությունները, որոնց մասնակցում էր հայկական բանակի ընդհանուր թվակազմի մոտ 80 տոկոսը:

Երկու օր առաջ մեկնարկած ադրբեջանական զորավարժությունները վերջին առնվազն մեկ տարում Բաքվի կողմցի անցկացված խոշորագույն զորախաղերն են: Դրանց անցկացման վայրն ու տևողությունը ադրբեջանական կողմը գաղտնի է պահում: Հայտնի է միայն, որ զորավարժություններին մասնակցում է 15 հազար ադրբեջանցի զինծառայող, մոտ 300 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 200 միավոր հրետանի և հրթիռային կայանքներ: Բացի այդ՝ զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մոտ երկու տասնյակ ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ներգրավված են նաև հակաօդային պաշտպանության ուժերը:

Ադրբեջանական Զինված ուժերի զորահավաքային պատրաստությունը ստուգելու նպատակով զորավարժություններում ներգրավվել է մոտ 5 հազար պահեստազորի զինծառայող:

Զորահավաքի մասնակիցների այս խմբի հետ երեկ երեկոյան հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը այցելել է նաև զորավարժությունների ընթացքը համակարգող դաշտային հրամանատարական կետ, որտեղ, դիմելով սպայակազմի ներկայացուցիչներին, նշել է.- «Հայաստանի կողմից մեր հողերի օկուպացիային ուղղված քաղաքականությունը շարունակում է: Սակայն ադրբեջանական բանակը բոլոր հնարավորություններն ունի տարածքներն ազատագրելու համար»։

Հասանովը նաև ասել է, թե ամեն մի ադրբեջանցի զինծառայողի մահվանը ադրբեջանական բանակը տասնապատիկ ուժգնության պատասխան է տալիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG