Մատչելիության հղումներ

Փոխքաղաքապետը չի բացառում տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը


Փոխքաղաքապետը չի բացառում տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը
please wait

No media source currently available

0:00 0:02:51 0:00

Քանի դեռ վերջնականապես չի կայունացել ֆինանսական շուկան, ոչ ոք չի կարող բացառել գալիք տարվա ընթացքում տրանսպորտի սակագնի բարձրացումը, պնդում է տրանսպորտի սակագինը քննարկող հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:

Նրա խոսքով, հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է վարորդների բողոքը՝ գազի սակագնի բարձրացման դեմ։ Փոխքաղաքապետը, սակայն նկատում է, որ գների հետ կապված այդ ցնցումներն այս պահին որոշակիորեն հանդարտվել են և տրանսպորտի սակագինը որոշելու համար հանձնաժողովը չի կարող առաջնորդվել մի քանի օրվացուցանիշներով:

«Քանի որ դրանք ցնցումներ էին և մեկ օր հետո որոշակիորեն կանոնակարգվեցին, մենք քննարկեցին տնտեսավարողների հետ, որպեսզի որոշակի կանոնակարգվեն գները և դրանից հետո հստակ նայենք, թե արդյոք կա՞ բավարար փոփոխություն, որպեսզի դա նայվի որպես գների փոփոխություն տվյալ հատվածում: Դրա համար այս պահին որևէ մեկը չի կարող հստակ հաստատել կամ հերքել գների տատանումները, որովհետև ես չեմ կարծում, որ որևէ մեկը հստակ կարողանա ասել, որ ենթադրենք հունվարի 20-ին ինչ կլինի գազի գնի հետ: Եթե գազի գինը պահպանվի, ես չեմ կարծում, որ էական խնդիրներ կան տվյալ կարճ ժամանակահատվածում, որը կհանգեցնի սակագնի փոփոխության», - ասաց փոխքաղաքապետը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով, տնտեսավարողները հունվարի 15-ից հետո կներկայացնեն նոր առաջարկներ և հիմնավորումներ՝ սակագինը վերանայելու համար:

Երևանի ավագանիում «Բարգավաճ Հայաստանի» անդամ Թամար Պողոսյանը զերծ մնաց տրանսպորտի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ կարծիք արտահայտելուց:

«Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը առաջարկեց խնդրին համալիր լուծում տալ և սուբսիդավորել այս ոլորտը:

Արդեն գալիք տարի «Բարև Երևան» դաշինքը մտադիր է ավագանիում այս հարցով հանդիպում կազմակերպել և քննարկել 2016 թվականի Երևանի բյուջեում տրանսպորտային հատկացումների վերաբերյալ կառավարությանը դիմում ներկայացնելու հարցը:

«Շատ լուրջ գումարների մասին է խոսքը և առանց դրա գոնե այս պահին ես չեմ պատկերացնում», - ասաց Սանասարյանը:

Մինչդեռ փոխքաղաքապետ չի կարծում, որ սուբսիդավորումը կլուծիխնդիրը: Նիկոյանը չի բացառում, որ այսօր կա սոցիալական լարված վիճակ և այս օրերին ինչ-որ բանի թանկացման մասին խոսքն արդեն իսկ խնդիր է: Սակայն նա հարց է բարձրացնում՝ ի՞նչ գումաների և ի՞նչ ծախսերի նվազեցման հաշվին պետք է հայթայթել այդ փողերը:

«Սուբսիդավորումը խնդրի լուծում չէ: Բյուջեն հաշվեկշռված փաստաթուղթ է, և երբ ասում ենք պայմանական, 2 կամ 5 միլիարդ դրամ հատկացնենք տրանսպորտի սուբսիդավորմանը, ապա պետք է հստակ նշենք, իսկ ո՞ր ծրագրերը չիրականացնենք, որպեսզի տրանսպորտը սուբսիդավորվի», - նշեց Նիկոյանը:

Միջոցներ կարելի է գտնել ճոխությունները զսպելու հաշվին, Նիոկյանին հակադարձում է Սանասարյանը՝ մասնավորապես մատնանշելով այն խոշոր հատկացումները, որոնք ամեն տարի, այս տարի ևս, տրամադրվում են տոնակատարություններին:

«Կարելի է տնտեսել շատ բաներում: Իշխանությունները այդ հարցը կարող են լուծել մի քիչ ճոխությունը զսպելով», - ասաց ավագանու անդամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG