Մատչելիության հղումներ

Հայաստանի ու ԼՂ-ի միջև մաքսակետի հարցը «դեռ որոշված չէ»


Հայաստանի ու ԼՂ-ի միջև մաքսակետի հարցը «դեռ որոշված չէ»
please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00

Հայաստանի ու ԼՂ-ի միջև մաքսակետի հարցը «դեռ որոշված չէ»

Հարցը, ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, կքննարկվի Եվրասիական տնտեսական միության պայմանագրի վավերացումից հետո, 2015-ին:

«Դեռ որոշված չէ Հայաստանի եվ ԼՂ-ի միջեւ մաքսակետ կլինի, թե ոչ», - լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը։

«Եվրասիական տնտեսական միության պայմանագրի վավերացումից հետո, 2015-ին կհավաքվեն արտգործնախարարները, կառավարության ղեկավարները և կքննարկեն այդ հարցը», - հավելեց նա։

Հայ և ռուս պաշտոնյաններն այսօր հավաքվել էին քննարկելու Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության հարցը։ Շփվում էին բացառապես ռուսերենով։ Քննարկմանը պատգամավորներից միայն ՀՀԿ-ականներ էին մասնակցում։

«Մենք չենք մոռացել, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է», - ասաց քննարկման մասնակիցներից խորհրդարանի նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը՝ նշելով, թե ռուսերեն շփվեցին «ժամանակի սղության պատճառով»։

Այսօրվա քննարկման ժամանակ էլ չշրջանցվեց հայ երիտասարդների շրջանում ռուսերենի վատ իմացության խնդիրը։ Հարցը հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Բորիս Ռեզնիկը բարձրացրեց․ - «Ոչ թե ուզում ենք տարածել, այլ այնպես է դասավորվել, որ կապվածության պատճառով Հայաստանում միշտ իմացել են ռուսերեն»։

Բայց ռուսերենի լավ իմացությամբ և ռուսասեր հայաստացիներ մոսկովյան հյուրերը այս անգամ Երևանում հանդիպել էին։ Պետդումայի ԱՊՀ, Եվրաինտեգրման և հայրենակիցների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը մի պատմություն պատմեց։ Փողոցում լսելով ռուսերեն շփումը, մի հայաստացի ասել էր՝ հայերը ձեզ հավատում են, մի թողեք մեզ: Լեբեդևը նաև իր պատասխանը փոխանցեց՝ չեք հավատա, մենք հենց դրա համար ենք այստեղ․ ոչ միայն չենք թողնի, այլ միշտ Ձեզ հետ կլինենք։

Պետդումայի խոսնակի խորհրդական Միխայել Կրոտովը կարծում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակվում էր Եվրամիության հետ ասոցացումը, բայց ոչ եվրասիական ինտեգրումը:

«ԵՏՄ-ն ԵՄ-ի այլընտրանքն է, եթե Եվրոպան իր փողերն ու տեխնոլոգիաները Ղազախստանի, Ռուսատանի ռեսուրսների հետ չմիավորի, անմրցունակ կդառնա», - ասաց Կրոտովը՝ շարունակելով․ - «Մենք ուզում ենք ինտեգրվել Եվրոպայի հետ, բայց՝ հավասարը հավասարին։ Մենք ուզում ենք, որ Հայաստանն էլ ունենա այդ հնարավորությունը Ռուսաստանի, Ղազախստանի հետ: Միայնակ, կներեք, չի կարող»։

Ուկրաինայի և Մոլդովայի ժողովրդի ճակատագիրն էլ վճռեց՝ վերջը ԵՏՄ են գալու:

«Խորհրդարանը Հայաստանի հասարակության հայելին է», - այսօրվա քննարկման ժամանակ այս տեսակետը պաշտպանեց ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ - «Հայաստանի հասարակությունն ամբողջությամբ հասկանում և սատարում է Հայաստանի վարած քաղաքական կուրսը»:

Արտակ Դավթյանը փոխանցեց խորհրդարանում անցած շաբաթ հնչած մտահոգությունները՝ ինքնիշխանության կորստի, միգրացիայի ու լեզվի խնդիրների, Հայաստանի տնտեսական աճի մասին։ Առանցքային հարցերից համարեց նաև Ռուսաստանի տնտեսության վիճակը։

Այդ քննարկումների ժամանակ նաև կարծիք էր հնչել, թե Ռուսաստանի կործանվող տնտեսությունը իր հետևից կտանի նաև Հայաստանը։ Ռուսաստանին «թաղելը» Կրոտովը ճիշտ չի համարում․ - «Ռուսաստանում ԵՄ-ից լավ է վիճակը։ Բացի այդ, Ռուսաստանը ադապտացիայի կենթարկվի, քանի որ հսկայական ներքին ռեսուրսներ ունի»:

XS
SM
MD
LG