Մատչելիության հղումներ

Հերթական «ինքնասպանությունը» բանակում


Հերթական «ինքնասպանությունը» բանակում
please wait

No media source currently available

0:00 0:02:43 0:00

Երեկ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում զինվոր Արթուր Մարգարյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

«Ազատության» հետ զրույցում Քննչական կոմիտեի խոսնակը փոխանցեց, որ մեկ տարի առաջ զորակոչված19-ամյա Արթուրը, ըստ նախնական վարկածի, իր վրա կրակ է բացել իրեն ամրակցված զենքից։ Առայժմ ընթանում է նախաքննություն, ձերբակալությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։

Պաշտպանության նախարարությունը դեռևս տվյալներ չի հրապարակում այս տարի բանակում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ։ Իրավապաշտպանների տվյալները, մինչդեռ, վկայում են, որ անցած տարիների համեմատ վիճակը գրեթե չի փոխվել՝ սպանություններն ու ինքնասպանությունները շարունակում են մտահոգիչ մնալ։

«Մինչդեռ եթե անցած տարիների կատարված սպանություններից որևէ մեկի համար որևէ բարձրաստիճան պաշոնյա պատժվեր, սպանությունների թիվը հնարավոր է նվազեր», - ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ - «Համակարգային փոփոխություն պետք է կատարվի: Այդ համակարգային փոփոխություններ չկատարելը պարբերաբար դրսևորվելու են այսպիսի մահացության դեպքերով»:

Իրավապաշտպանները մատնացույց են անում նաև մեկ այլ մտահոգիչ հանգամանք: «Դեռեւս չպարզված գործերը միանգամից որակվում են ինքնասպանություն», - ասում է իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանի ու Սաքունցի դիտարկմամբ՝ փորձը ցույց է տալիս, որ սովորաբար ինքնասպանություն են որակվում այն սպանությունները, որոնց իրական մեղավորները սպայական կազմից են ու նրանց արարքը կոծկելու նպատակ կա։

«[Դրանք] Ներկայացվել են ՊՆ-ի կողմից որպես ինքնասպանություններ: Ես, լինելով այդ գործերով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, պարզել եմ միանշանակ, որ դրանք սպանություններ են», - պնդեց Մարտիրոսյանը:

Իրական մեղավորները, ըստ նրա, այդպես էլ մնում են անպատիժ, քանի որ շատ դեպքերում նպատակը մեկն է լինում՝ կոծկել գործը: Մարտիրոսյանը համոզված է, որ կոռուպցիոն մի մեծ շղթա է գործում, որտեղ պաշտոնյաները մեկը մյուսին բացահայտել չեն ուզում․ - «Ե՛վ Արտակ Նազարյանի գործով, և՛Թորգոմ Սարուխանյանի, և՛ Ալբերտ Ադիբեկյանի, և՛ Սարգիս Սահակյանի գործով, և՛ հենց հիմա մեր նոր գործը Մանուչար Մանուչարյանի․․․ զինվորներին տանում են ռազմական մեկուսարաններ, ծեծում, խոշտանգում, ստիպում են տալ կեղծ ցուցմունքներ: Փաստորեն հարյուրավոր, հազարավոր զինվորների իրավունքներ են խախտվում»:

Արթուր Սաքունցի տվյալներով, այս տարվա հունվարից մինչև հոկտեմբեր բանակում մահացել է 39 զինվոր։ Նրանցից 4-ի գոծը որակվել է սպանություն, 2-ը՝ ինքնասպանություն։

XS
SM
MD
LG