Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Հայաստանը պետք է համապատասխան եզրակացություն և քայլեր իրականացնի


ՀՀ վարչապետ. «Ուղղաթիռը խոցելը ոճրագործություն է»
please wait

No media source currently available

0:00 0:02:05 0:00

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը «ոճրագործություն» է որակել ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցումը:

«Ուղղաթիռը խոցելը ես համարում եմ ոճրագործություն, և դատապարտում եմ», - այսօր ասաց Երևանի պետական համալսարան այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, - «Իրենք միշտ բարձր մակարդակով հանդիպումներից առաջ կամ հետո որևէ մի նման պրովոկացիա են անում: Սա հերթականն էր, և խաթարում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ձևաչափում ընթացող բանակցությունները»:

Միջազգային հանրությունը, կառույցները ևս պետք է դատապարտեն ու հայտնեն իրենց դիրքորոշումն այդ կապակցությամբ, ասաց Հովիկ Աբրահամյանը։

«Մենք կողմ ենք ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ձևաչափում խաղաղ բանակցությունները շարունակել, բայց նաև չպետք է հանդուրժենք նման քայլերը: Իմ կարծիքով սա նաև համանախագահների խնդիրն է, նաև միջազգային կառույցների, նաև ամբողջ աշխարհի հանրության և պետք է քննադատել և դատապարտել նման կեցվածքը Ադրբեջանի իշխանությունների։ Իմ կարծիքով սա պետք է լինի», - հավելեց նա:

Լրագրողների հարցին, թե տեղի ունեցածում արդյոք չի՞ տեսնում օգոստոսյան իրադարձությունների կրկնությունը, վարչապետը պատասխանեց․ - «Ես չեմ ցանկանա տեսնել, կանխատեսել նման սցենար, որովհետև ընդհանրապես որևէ մեկին ձեռնտու չէ, բայց մենք նաև պետք է համապատասխան եզրակացություն և քայլեր իրականացնենք: Հանրապետության նախագահը այսօր գտնվում է Ղարաբաղում և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները իրենց դիրքորոշումն ու վերաբերմունքը անպայման կհայտնեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG