Մատչելիության հղումներ

ԵՏՄ պայմանագրի ստորագրումը «կհարվածի Հայաստանի հեղինակությանը Եվրամիությունում»


ԵՏՄ պայմանագրի ստորագրումը «կհարվածի Հայաստանի հեղինակությանը Եվրամիությունում»
please wait

No media source currently available

0:00 0:01:25 0:00

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն - Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի համոզմամբ՝ Եվրասիական միության պայմանագրի ստորագրումը կհարվածի Հայաստանի հեղինակությանը Եվրամիությունում:

Այսօր «Ազատության» հետ զրույցում նա մասնավորապես ասաց․ - «Ներկա հանգամանքներում կարող եմ ասել, ԵՏՄ պայմանագրի ստորագրումը կհարվածի Հայաստանի հեղինակությանը [Եվրամիությունում]»,- ասաց Թեոխարուսը:

Նա հավելեց, որ Հայաստանի նախագահի անցած տարվա սեպտեմբերի 3-ի անակնկալ որոշումից հետո և այսօր էլ գրեթե բոլորը Եվրամիության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բացասաբար են տրամադրված Հայաստանի նկատմամբ:

«Միգուցե միայն ես էի, որ անցած տարի պաշտպանում էի Հայաստանին, երբ Եվրախորհրդարանաի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բոլորը քննադատում էին Հայաստանին: Կարող եմ ասել, այսօր էլ հանձնաժողովում շատ մարդիկ բացասաբար են տրամադրված Հայաստանի նկատմամբ»:

Միաժամանակ Թեոխարուսը հավելեց․ - «Եթե մենք հմտորեն բացատրենք պատճառները, թե ինչու Հայաստանը որդեգրեց նման դիրքորոշում, Բրյուսելում կհասկանան, նրանք հիմարներ չեն: Հակառակ դեպքում, եթե գործերը թողնենք նույն վիճակում, իրադրությունը կվատանա»:

Էլենի Թեոխարուսին, հիշեցնենք, երեկ ընդունել էր նախագահ Սերժ Սարգսյանը:

XS
SM
MD
LG