Մատչելիության հղումներ

Haberturk-ը տուգանվել է հեռուստադիտողներին և Քարդաշյանին վիրավորելու համար


Германия - Ким Кардашьян во время церемонии вручения премий MTV 2012 года, Франкфурт, 11 ноября 2012 г․
Германия - Ким Кардашьян во время церемонии вручения премий MTV 2012 года, Франкфурт, 11 ноября 2012 г․

Թուրքական մասնավոր հեռուստաընկերությունը ստիպված լինի 270 հազար դոլար վճարել:

Թուրքական Haberturk մասնավոր հեռուստաընկերությունը 600 հազար լիրայով տուգանվել է թոք շոուներից մեկի ընթացքում հեռուստադիտողներին և Քիմ Քարդաշյանին վիրավորելու համար:

Հեռուստաընկերության ճանաչված ինտերակտիվ շոուներից մեկի ժամանակ լրագրող, սյունակագիր, նաև երաժշտագետ Մուրադ Բարդաքչին հեռարձակել է Շառլ Ազնավուրի երգերից մեկը:

Նրա հաղորդմանը նաև հյուրեր են մասնակցում, երգն ավարտվում է, և հեռուստադիտողները սոցցանցերով սկսում են մեկնաբանություններ գրել: Թուրք հեռուստադիտողները իրենց վրդովմունքն են հայտնել, որ Բարդաքչին հայկական երգ է հեռարձակում:

Նա սկսում է պարզաբանել, հյուրերի հետ զրուցել, որ սա ֆրանսիական երգ է: «Նրանք ասում են՝ ինչպե՞ս ես համարձակվում հայկական երգ հեռարձակել, վերջ տվեք, սա ֆրանսիական է, դուք իրո՞ք չեք լսում՝ սա ֆրանսիական Sur Ma Vie («Իմ կյանքի մասին») երգն է, որը հայ է գրել», - Milliyet թերթի փոխանցմամբ՝ ասել է նա, ավելացնելով․ - «Դուք հիմար եք, այդ դեպքում ինչո՞ւ եք Քիմ Քարդաշյանի թմբին նայում, նա ևս հայ է»:

Թուրքիայի հեռուստառադիոյի բարձրագույն խորհուրդը գտել է, որ Բարդաքչին, արձագանքելով Ազնավուրի երգի մասին հեռուստադիտողների մեկնաբանություններին, վիրավորել է նրանց արժանապատվությունը, վիրավորական խոսքեր ու բառապաշար է օգտագործել:

Նրա վիրավորական արտահայտությունների համար խորհուրդը որոշել է Haberturk հեռուստաընկերությանը տուգանել 600 հազար լիրայով, որը մոտավորապես 270 հազար դոլար է կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG