Իրավաբաններն ու իրավապաշտպաններն ապօրինություն և խայտառակություն են որակում Երևանի փոխոստիկանապետ, հանրային բողոքի ակցիաների ժամանակ առանցքային դերակատարություն ստանձնող Վալերի Օսիպյանի եղբոր որդու մասնակցությամբ երեք օր առաջ տեղի ունեցած դանակահարության կապակցությամբ իրավապահների գործելաոճը:
Ոստիկանությունն այսօր հաղորդագրություն տարածեց 3 օր առաջ տեղի ունեցած դանակահարության մասին՝ նշելով, որ Նուբարաշենում դանակահարվել է 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը: Նա, ի դեպ, զրկվել է փայծաղից: Ըստ ոստիկանության, պարզվել է, որ վնասվածքը պատճառել է 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Սեդրակը Վալերի Օսիպյանի եղբոր որդին է, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում:
Նուբարաշենի բնակիչ Սուսաննա Հովհաննիսյանը երեկվանից պնդում է՝ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է, որ դանակահարության պատասխանատվությունը ստանձնի նրա որդին՝ Սարգիս Հովհաննիսյանը, որը ևս մասնակցել է հունիսի 1-ի վիճաբանությանը:
«Դա իրականությունը չէ, երկարամյա աշխատանքային փորձ ունեմ, բարձրաստիճան սպայի կոչում եմ կրում, այստեղ մարդ է պատժվելու, հետաքննություն արեք, թե ով է դրանում շահագրգռված»,- հակադարձեց Վալերի Օսիպյանը՝ խորհուրդ տալով պարզել, թե ով է Սուսաննա Հովհաննիսյանը։
Մեր զրուցակից իրավաբանները պնդում են, որ Սուսաննա Հովհաննիսյանի հայտարարության հրապարակումից հետո անհապաղ, դեռ երեկ պետք է Հատուկ քննչական ծառայությունում հարուցվեր քրեական գործ: Քրեական գործ, սակայն, չի հարուցվել:
Թե ինչն է պատճառը, որ քրեական գործ չի հարուցվել իր ազգականի փոխարեն պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելու՝ Օսիպյանի առաջարկի մասին բարձրաձայնող հրապարակումից հետո, Հատուկ քննչական ծառայությանն ուղղված «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան նշված է.- «Վալերի Օսիպյանին վերագրվող հայտարարության կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ չի հարուցվել, այդ մասին մամուլի հրապարակման կապակցությամբ քրեադատավարական բնույթի որևէ որոշում չի կայացվել` քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված առիթի և քրեական գործ հարուցելու հիմքերի բացակայության պատճառով»:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հաճախ է հանդես գալիս ոստիկանների օրինական գործունեության պահանջների, հովանավորչությունն արմատախիլ անելու մասին հայտարարություններով:
Իրավապաշտպան, լրագրող Ժաննա Ալեքսանյանն էլ Վալերի Օսիպյանին վերագրվող առաջարկի հրապարակայնացման պայմաններում քրեական գործ չհարուցելու որոշման ֆոնին հիշեցրեց.- «Ոստիկանապետի վերջին հայտարարությունը, որը ցուցադրվում էր բոլոր հեռուստաընկերություններով, «հանցագործությունը թաքցնում են անբանները»։ Քրեական գործ չի հարուցվում ՀՔԾ-ի կողմից, բայց մենք գիտենք, թե իրավապահ մարմինները իրար հետ ինչքան կապված են և ինչպես են իրար աջակցում հատկապես կոծկելու հարցում։ Օսիպյանը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա է, նա առաջինը պետք է շահագրգիռ լիներ իր օրինակով ցույց տալ արդարությունը, և այն անբանությունը, որը շեշտում էր ոստիկանապետը, մենք չտեսնեինք»։
Հիշեցնենք, Վալերի Օսիպյանը երկու տարի առաջ Վլադիմիր Գասպարյանի հրամանով էր նշանակվել Երևանի փոխոստիկանապետ: Նա ունի գնդապետի կոչում: