Մատչելիության հղումներ

Գյումրիում այս տարի բնակարաններ չեն կառուցվի


Գյումրիում այս տարի բնակարաններ չեն կառուցվի
please wait

No media source currently available

0:00 0:03:07 0:00

Գյումրիում այս տարի բնակարաններ չեն կառուցվի

Գյումրիում երկրաշարժից ի վեր անօթևան մնացած շուրջ 430 ընտանիքներ այս տարի էլ բնակարան չեն ստանա:

Կառավարության խոստացած շինարարությունն ամիսներով ձգձգվում էր տարբեր պատճառաբանություններով: Իսկ երեկ Քաղաքաշինության նախարարությունը «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանին տեղեկացրել է, որ այս տարի Գյումրիում շինարարություն չի իրականացվի:

«Միայն Ախուրյանում երեք շենքի շինարարություն կընթանա: Իսկ հաջորդ տարվա մասին միայն երկու ամիս անց կկարողանան հստակ տեղեկատվություն տրամադրել։ Հավանաբար ֆինանսական խնդիրներն են», - հավելեց Թումասյանը:

Այս տեղեկությունը շատ արագ հասել էր անտանելի պայմաններում տնակներում բնակվող մարդկանց: Արդեն մոտ երեք տասնամյակ այստեղ ապրող մարդիկ Գյումրիի նկատմամբ երկրի իշխանությունների նման վերաբերմունքը կապում են վերջին նախագահական ընտրությունների հետ: Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, Գյումրիում պարտություն էր կրել:
Անտարբեր վերաբերմունքից խիստ վրդովված մարդիկ ասում են, որ իրենց համբերության բաժակը լցվել է և իշխանություններից ոչ թե խնդրում, այլ պահանջում են լուծել իրենց բնակարանային խնդիրը:

«Կա՛մ մեզ տնով ապահովեն, կա՛մ այնքան ապահովեն, որ թողնինք, գլուխներս առնինք, էրթանք: Լքենք Հայաստանը, էլ ժողովրդի մեջ հույս ու հավատ չեն թողել», - «Ազատությանն» ասաց վրդովված մի կին:

Նրանք չեն պատրաստվում տեղի տալ, ասում են, որ պայքարելու են․ - «Կկազմակերպենք, ուրիշ քայլերի կդիմենք․ հացադուլն էլ կհայտարարենք արդեն, գործադուլն էլ կհայտարարենք, ամեն ինչն էլ կհայտարարենք, որովհետև արդեն հնարավոր չէ այդպես ապրելը»:

Շինարարության պատճառների վերաբերյալ «Ազատության» գրավոր հարցմանը Քաղաքաշինության նախարարությունից խոստացան պատասխանել վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG