Մինչ պաշտոնական Ստեփանակերտը անուղղակիորեն փորձում է հանգստացնել Աստանայում երեկ Ղազախստանի նախագահի հնչեցրած նամակի շուրջ բորբոքված կրքերը, Ղարաբաղից Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու կոչեր են հնչում։
Պաշտոնական Ստեփանակերտը մի կողմից շարունակում է պնդել, որ բացառվում է մաքսային կետ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, մյուս կողմից էլ Ղարաբաղի նախագահի խոսնակը վստահեցնում է, որ Նազարբաևի հայտարարությունները Ղարաբաղի հետ որևէ առնչություն չունեն։
«Եթե անգամ Հայաստանը միանա Եվրասիական տնտեսական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ապա դրանում որևէ վտանգ չկա։ Չէ՞ որ Արցախն այլ պետություն է»,- շեշտում է Դավիթ Բաբայանը։
Լեռնային Ղարաբաղի կառավարության խոսնակ Արտակ Բեգլարյանն էլ նշում է, որ ավելացնելու բան չունի, վարչապետ Արա Հարությունյանը վաղուց է վստահեցրել, որ բացառվում է Ղարաբաղի և Հայաստանի միջև մաքսակետի առկայությունը:
«Իսկ թե իրավական ինչ ձևակերպում է դրան տրվելու ՀՀ և ՄՄ հարաբերություններ, արդեն այլ խնդիր է, երկու բանակցող կողմերի խնդիրն է»,- ասում է Ղարաբաղի կառավարության խոսնակը։
Ղարաբաղյան շարժման ակտիվիստ Մարգարիտա Քարամյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում նկատում է, որ հարցն այլևս շատ հեռուն է գնացել, վաղուց ժամանակն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը հստակ հայտարարի, որ չի վստահում Սերժ Սարգսյանին։
«Ղարաբաղյան իշխանությունները դա չեն անի: Նրանք Սերժ Սարգսյանի դրածոներն են»,- ասում է Քարամյանը.- «Արդեն բացեիբաց դրված է հարցը՝ վաճառում են Ղարաբաղը, թե չեն վաճառում։ Այսքանից հետո մենք արդեն չենք կարող վստահել Հայաստանի իշխանություններին։ Միշտ էլ այդ հարցը այստեղ բարձրացվում էր, որ առանց ղարաբաղի ներկայության չի կարող կարգավորվել հակամարտությունը։ Բայց հիմա հակամարտության հարցը չէ, հարցը դրված է, որ Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղից։ Եթե Հայաստանի նախագահը լռում է, ոչինչ չի ասում, ուրեմն նա հրաժարվում է Ղարաբաղից»։
«Ոչ մի տարբերություն չեմ տեսնում պաշտոնական Երևանի և պաշտոնական Ստեփանակերտի միջև։ Շատ մեծ մտավախություն ունեմ, որ եթե վաղը Բակո Սահակյանին կանչեն, ինքը նույն պահվածքը կդրսևորի»,- հավելեց Քարամյանը։
Քարվաճառում բնակվող քաղաքացիական ակտիվիստ Ալեքսանդր Քանանյանը առնվազն անլուրջ է գնահատում պաշտոնական Ստեփանակերտի վերջին օրերի պահվածքը։ Նրա կարծիքով՝ վերջին շրջանում Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումների դեմը կարող է առնել միայն Ղարաբաղի հանրությունն՝ արտահայտելով իր սկզբունքային դիրքորոշումը հարցի վերաբերյալ։
«Սկզբունքային դիրքորոշումը, ըստ իս, շատ պարզ է. Բացառել որևէ տարածքային զիջում, բացառել որևէ, այսպես կոչված, խաղարար զորքերի մուտք, և միաժամանակ իրենց մերձճակատային կյանքով աջակցել Հայաստանի կենտրոնական հատվածներին, հետզհետե թոթափել հանցագործ խեղկատակ Սերժ Սարգսյանի իշխանությունը և կառուցել ավելի նորմալ ազգային պետություն»,- ասաց Քանանյանը։
«Ես չեմ ուզում գերագնահատել Աստանայում Նազարբաևի ասածների կարևորությունը Արցախի ճակատագրի համար, բայց տվյալ դեպքում Երևանին կցորդ Արցախի մարզային իշխանությունների կարծիքները, ըստ էության, երբեք չեն կարող տարբերվել Երևանի պաշտոնական կարծիքից, եթե նախապես տարակարծությունը Երևանից արտոնված չէ»,- եզրափակեց քաղաքացիական ակտիվիստը։