Մատչելիության հղումներ

Վանաձորում հացը թանկացել է 10-30 դրամով


Երեկվանից Վանաձորում 10-30 դրամով բարձրացել է հացի գինը:

Ինչպես «Ազատության» հետ զրույցներում մարդիկ ասում էին, որ անգամ նման թանկացումն էապես ազդում է իրենց բյուջեի վրա: Նրանք նաև մտավախություն ունեն, որ հացի թանկացմանը կհաջորդեն այլ ապրանքների թանկացումներ:

«Հացը եթե թանկանում է, ամեն ինչն էլ պիտի թանկանա», - ասաց միջին տարիքի մի վանաձորցի:

Վաճառողների խոսքով՝ հացի թանկացումը պայմանավորված է գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ, և նախատեսվում էր գները բարձրացնել դեռևս անցած դեկտեմբերին:

«Այն ժամանակ չբարձրացրեցին, իրենք իրար մեջ որոշեցին ու չբարձրացրեցին: Բայց երևի մարդիկ իրենք էլ չեն տեղավորվում․ իրենք էլ աշխատողին, գազին, ջրին, ամենի ինչին [վճարում են], հարկեր են տալիս», - «Ազատությանն» ասաց խանութի վաճառողներից մեկը:

Իսկ արտադրամասերից մեկը ներկայացուցիչը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք ամիսներ շարունակ վնասով են աշխատել, քանի որ, երբ ժամանակին թանկացավ ալյուրը, բարձրացան գազի և էլեկտրաէներգիայի սակագները, իրենց հացի գինը պահպանեցին, սակայն այսօրվա պայմաններում այլևս չեն կարողանում աշխատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG