Կառավարությունն այսօր հանդես է եկել պարտադիր կուտակային վճարներ չկատարելու դեպքում կուտակային կենսաթոշակների մասին օրենքով սահմանված տույժերը կասեցնելու նախաձեռնությամբ։
Գործադիրի հեղինակած նախագծով նաև գործատուն է ազատվելու աշխատողի համար այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին կուտակային վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար նախատեսված տույժերից։ Անհետաձգելի համարված նախագիծը կքննարկվի հաջորդ երկուշաբթի օրը մեկնարկելիք խորհրդարանի քառօրյայում։ Սպասվում է, որ դրա ընթացքում էլ ամբողջությամբ կընդունվի։
Թեև նախագծում որևէ խոսք չկա պարտադիր բաղադրիչը կասեցնելու վերաբերյալ, այնուամենայնիվ, կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարկ է համարել շեշտել՝ նոր օրենքով դե ֆակտո կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը։
Աբրահամյանը խոստացել է մինչև սեպտեմբերի 30-ը ներկայացնել հասարակության լայն շերտերի համար ընդունելի փաթեթ՝ «չհրաժարվելով պարտադիր բաղադրիչից բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար»։
«Պարտադիր, բայց ոչ պարտադրված», - ասել է վարչապետը. - «Ուզում եմ բոլորին ասել, որ ես էլ եմ դեմ։ Դեմ եմ, որ որևէ մեկը որևէ հարցով խախտի ՀՀ սահմանադրությունը, դեմ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձևով կյանքի կոչվեն, դեմ եմ, որ մեր քաղաքացիների մոտ որևէ հարց բաց կամ չպարզաբանված մնա, դեմ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների նման կարևոր ծրագրում որևէ շահառու խմբի ձայն չլսված մնա: Դեմ եմ: Բայց, որ ավելի կարևոր է՝ ես կողմ եմ: Կողմ եմ կենսաթոշակային բարեփոխումների ամենաարդյունավետ ու ընդունելի ճանապարհ գտնելուն ու այն համատեղ իրականացնելուն»։
ՍԴ-ում քառյակի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը առաջարկված օրենսդրական լուծումը թերի է համարում.- «Խնդիրը միայն պատասխանատվության միջոցը կասեցնելուն չի վերաբերում, այլ նաև նրան, որ այն քաղաքացիները, ովքեր իրենց կամքից անկախ զրկվել են իրենց սեփականությունը հանդիսացող աշխատավարձի մի մասից, պետք է արդյունավետորեն դրանք ետ ստանալու կամ վերականգնելու հնարավորություն ունենան, իսկ այս նախագիծը չի լուծում այդ հարցը։ Նախագիծը, այնուամենայնիվ, թողնում է թեկուզ ձևական, բայց պարտավորությունը պարտադիր կուտակային համակարգի մասով։ Վարչապետի հայտարարությունը իր ոգով համապատասխանում է հանրության և «Դեմ եմ» շարժման, այդ թվում մեր՝ քաղաքական ուժերի ցանկությանը, սակայն նախագիծը էականորեն հեռու է հայտարարությունը ամբողջությամբ ներառելու մոտեցումից»։
Մինասյանը հույս հայտնեց, որ մինչև նախագծի երկրորդ ընթերցումը կառավարությունը կվերանայի իր մոտեցումները։
«Հակառակ դեպքում մենք հանրության մեջ լարվածությունը չենք թուլացնում»,- ասաց նա։
Կառավարության նիստում հարցը ներկայացնող սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը այսօր հայտարարել է, թե ներկայացված նախագիծը մշակվել է անցկացված քաղաքական խորհրդակցությունների արդյունքներով։ Վարչապետը, հիշեցնենք, երեկ հանդիպել էր Ազգային ժողովի հինգ խմբակցությունների ներկայացուցիչներին։ Կառավարության ղեկավարի հրավերը չէր ընդունել Հայ ազգային կոնգրեսը։
Ոչ իշխանական խորհրդարանական ուժերին կառավարության նախաձեռնությունը չի բավարարում, կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ Նա նկատեց՝ պարտադիր բաղադրիչը կասեցնելու հարցով հանդես գալու ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը դեռևս օրակարգում է։
«Միայն տույժերի մասով [նախաձեռնությունը] չի բավարարում մեր մոտեցումները և չի բավարարում Սահմանադրական դատարան դիմելու մեր պահանջը»,- ասաց Հակոբյանը։
Հակոբյանի փոխանցմամբ՝ երեկվա հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ներկայացված փաթեթով է պայմանավորված լինելու իրենց դիրքորոշումը։ Քառյակը կհանդիպի ուրբաթ օրը, սպասվում է կառավարության հեղինակած նախագծի վերաբերյալ ոչ իշխանական ուժերի դիրքորոշումն այդ օրը պարզ կդառնա։ Հակոբյանի կարծիքով՝ կձևավորվի միասնական մոտեցում։
Հանրապետականը կանխեց ընդդիմության քայլը, «Ազատության» հետ զրույցում նկատեց Սուքիաս Ավետիսյանը։
«Կանխեց ու ճիշտ էլ արեց, որովհետև էդպես չէ, որ միայն ընդդիմությունն է որոշում ինչ անի։ Իշխանությունն էլ կարող է որոշել՝ ինչ անի և անում է հետևողականորեն»,- ասաց հանրապետական պատգամավորը։
Սակայն իշխող ՀՀԿ-ում էլ կուտակային կենսաթոշակների բարեփոխումների հարցում բացարձակ համախոհություն չկա։ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Կարեն Կարապետյանը՝ ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրը, այսօր հակադարձել է Հովիկ Աբրահամյանին.- «Պետք է ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե բացառենք պարտադիր բաղադրիչը»,- ասել է նա։
Կարապետյանը օրինագիծը ՍԴ-ի որոշմանը համապատասխանեցնելու գործընթացում վարչապետին կոչ է արել զերծ մնալ աճպարարություններից և «ձախ ձեռքով աջ ականջը քորելու գործելաոճից»։