Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ տնօրենը ծեծել է գիշերօթիկի սաներին․ - «Տողանի օրերին, ով շաբաթվա ընթացքում խելոք մնացած չի լինում, նույնիսկ ամենափոքրերին՝ առաջին, երկրորդ, երրորդ դասարանցիներին, ծեծում էր՝ ձեռքով, ոտքով»:
Այս պատկերը Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սաները տեսնում էին յուրաքանչյուր այսպես կոչված տողանի ժամանակ: Այդ օրերին, հաստատության տնօրենը ձեռքերով և նույնիսկ ոտքերով բոլորի աչքի առաջ հարվածում էր՝ ուսուցիչների և իր կարծիքով՝ վատ պահվածքով առանձնացած երեխաներին: Գիշերօթիկի այս սանը, որը մի քանի տարի է, ինչ ապրում է այստեղ, նշեց, որ հատկապես փոքր դասարանցիները լացակումած էին հեռանում դաստիարակչական այդ դասերից:
«Հիմա էլ էդ տողանները չի անում, նոր տարուց հետո էլ չի արել», - «Ազատությանը» փոխանցեց գիշերօթիկի սանը:
Հաստատությունում կիրառվող դաստիարակչական այս մեթոդի մասին տեղեկություններն օրերս հայտնվեցին նաև մամուլում: Գիշերօթիկի աշխատակիցները հրապարակավ հայտարարեցին, թե տնօրենը անհարգալից վերաբերմունք է դրսևորում, ծեծում ու անպատվում է երեխաներին:
Ինքը՝ տնօրեն Գայանե Մարգարյանը, «Ազատության» հետ զրույցում ծեծի փաստը չընդունեց: Փոխարենը խոստովանեց, որ երեխաները «քաշվում են» միայն իրենից և ներկայացրեց, թե ինչ մեթոդներ են կիրառվում դաստիարակելու ընթացքում:
«Այս կտրող իրը հայտնաբերվել է երեխաների մոտից: Դպրոցից ուղարկել են այստեղ՝ նշելով, որ երեխաները փչացնում էին պետական գույքը: Մի՞թե չի կարելի մի հատ ասել երեխային՝ ինչո՞ւ ես անում, չի կարելի, ի՞նչ ենք անում, կամ մի հատ փոքր, ասենք թե, ապտակ, թեկուզ չի լինում նման բաներ: Մենք մեր տանը մեր երեխաների վրա չե՞նք զայրանում: Սա դաստիարակչական աշխատանք է․ եթե ինչ-որ մի փոքր ձայնի բարձրացումը համարվում է ծեծ կամ չգիտեմ թե ինչ, ուրեմն ինչպե՞ս կարող ենք երեխայի հետ աշխատել, որպեսզի երեխան իր տնից գալիս է, այստեղից դաստիարակված դուրս գա», - «Ազատությանը» փոխանցեց Գայանե Մարգարյանը:
Մամուլում հրապարակված նամակի տակ հեղինակները չէին ստորագրել՝ պատճառաբանելով, թե վախենում են տնօրենից, գիշերօթիկի սանը ևս չցանկացավ «Ազատության» հետ հրապարակավ խոսել: Հասկանալի պատճառներով տեսանյութում փոխված է նրա ձայնը: Սակայն նա հաստատեց նամակում բարձրաձայնված մեկ այլ պնդում՝ սովորական օրերին սնունդն ավելի վատն է, քան այն օրերին, երբ դպրոցում ստուգումներ են:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը «Ազատությանը» փոխանցեց, որ երեխաներին հարվածելը նախարարությունում դիտարկում են որպես արտակարգ դեպք, և վստահեցրեց, որ այդ միջադեպի մեղավորը կպատժվի: Միևնույն ժամանակ փոխնախարարը վստահ չէ, որ անանուն նամակում մատնանշված բոլոր խախտումները համապատասխանում են իրականությանը:
«Բոլոր տնօրենները գիտեն, երեխաներին ոչ միայն մատով կպչելը, այլ վիրավորանքը, ճնշումը մենք այդ բաների նկատմամբ շատ խիստ ենք: Իմ անձնական կարծիքով, այդ նամակի մեջ գրվածների մի մասը կարող է և ճիշտ լինել, մի մասը՝ ոչ, որովհետև ես հասկանում եմ, որ եթե մարդը անստորագիր գրում է, նա հաստատ զրպարտության սահմանը կանցնի», - ասաց փոխնախարարը:
Իր հասցեին մեղադրանքները կտրականապես հերքում է տնօրենը: Նա այս ամենը համարում է անձնական հաշվեհարդար՝ այս տարի կրճատված մի աշխատակցի կողմից: Գայանե Մարգարյանը նշեց, որ դիմել է իրավապահ մարմիններին՝ նամակի հեղինակին գտնելու պահանջով: