Վերջին շաբաթվա ընթացքում հակառակորդի ակտիվությունը գնահատելով՝ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձանագրում է․ - «Պատերազմական իրավիճակը կա և շարունակվում է»։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, անցած շաբաթավերջին ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի մարզի մի շարք գյուղերի` Ներքին Կարմրաղբյուրի, Այգեպարի, Չինարիի, Մովսեսի, ինչպես նաև Ղարաբաղի որոշ շրջանների ուղղությամբ։
Մինչ այդ հայտնի էր դարձել սահմանին 3 հայ զինծառայողների զոհվելու մասին, որոնք, նախարարության տեղեկատվության համաձայն, զոհվել են հակառակորդի կրակոցներից։
Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հաստատեց, որ վերջին շաբաթվա ընթացքում կրակոցները ինտենսիվ էին դարձել, բայց վերջին օրերին վիճակը խաղաղ է:
«Դրանք սովորական բաներ են մեզ համար, մենք «խաղաղություն» բառը չենք տեսել 90 թվից առայսօր՝ 24-25 տարի դա մեր ամենօրյա կյանքն է։ Մեր սրտերը քարացել են արդեն»,- ասաց գյուղապետը։
Արծրուն Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է և հերքում այն հրապարակումները, թե հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմը մեծ ծավալի զենք-զինամթերք է կուտակել։
«Հակառակորդը որոշակի շարժ ունի, բայց դա իր ընթացիկ շարժերն են , արտառոց ոչ մի բան դրա մեջ չկար»,- ասաց ՊՆ խոսնակը, - «Օլիմպիադայից հետո՝ մարտի կեսերին, հակառակորդը նորից սկսեց որոշակի ակտիվություն դրսևորել սահմանի ամբողջ երկայնքով, հաճախացան կրակոցները։ Բոլոր դեպքերում էլ կրակոցներին, եթե եղել են թիրախային, հատկապես գյուղերի ու դիրքերի ուղղությամբ, միանշանակ հայկական զինված ուժերի կողմից ստացել են հակահարված և միայն այդ հակահարվածից հետո են որոշակի լռություն պահպանել։ Իրավիճակը վերահսկվում է լիովին։ Ճիշտ է, հակառակորդը շատ հանդուգն է իրեն պահել, երբեմն ունեցել ենք որոշակի կորուստներ, սակայն սահմանագծի վրա տեղի ունեցող այսպես կոչված՝ պատերազմական իրավիճակում թելադրողը մնում են հայկական զինված ուժերը»։
Մեր դիտարկմանը, թե՝ «այսինքն պատերազմական իրավիճակ կա», ՊՆ խոսնակը պատասխանեց. - «Մենք միշտ էլ ասել ենք, որ պատերազմական իրավիճակը կա և շարունակվում է»։
Հարցին, թե մեկ շաբաթվա ընթացքում երեք զոհն արդյոք շատ չէ՞, արդյոք մտահոգության առիթ չէ՞, Արծրուն Հովհաննիսյանը հակադարձեց. - «Մենք գնահատել չենք կարող, մի քիչ ճիշտ էլ չէ, որ ասենք շատ է, թե՝ քիչ է։ Իհարկե, ցանկացած զոհ արդեն անթույլատրելի է, բայց պետք է շատ լավ հասկանանք, որ հայությունը շարունակում է մնալ մարտական իրավիճակում, պատերազմի իրավիճակում։ Հակառակորդը ոչ մի օր մեզ խաղաղություն չի նվիրել»։