Այսօր Բրյուսելում Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կլոր սեղան հանդիպում էր կազմակերպել:
Հանդիպմանը ներկա եվրոպացի պաշտոնյաները Սարգսյանին հիմնականում հարցեր էին ուղղում Ասոցացման համաձայնագրի տապալված նախաստորագրման և Մաքսային միության կազմում Հայաստանի ապագայի հեռանկարների մասին:
Ի պատասխան Տիգրան Սարգսյանի այն փաստարկին, թե Եվրամիությունը Հայաստանին դրեց կամ-կամ ընտրության առջև, այլընտրանք չթողնելով, եվրոպացի պաշտոնյաները կրկին անգամ նշեցին, որ Հայաստանի հետ բանակցությունները սկսվել են առանց Մաքսային միության մասին խոսակցությունների և հստակ է եղել, որ Ասոցացման ու խորը և համապարփակ առևտրի համաձայնագրերը մեկ փաթեթ են կազմում, հնարավոր չէ դրանք տարանջատել:
Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը նորոգում ԵՄ հետ հարաբերությունները` անվստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերելուց հետո, ասաց. - «Այս պահի դրությամբ մատնանշվում է նոր ուղղություն, որ կարելի է առանձին ունենալ մի մեծ քաղաքական համաձայնագիր Հայաստանի և Եվրամիության միջև, և այդ ուղղությամբ էլ մենք աշխատանք ենք տանում եվրոպական մեր գործընկերների հետ: Եվ չափազանց կարևոր է, որ բոլոր մեր եվրոպական ընկերները շատ լավ հասկանում են Հայաստանի դիրքորոշումը, Հայաստանի որոշումների հիմնավորվածությունը, փաստարկները և այդ ամեն ինչը կիսում են մեզ հետ»:
Վարչապետին հարցրինք. արդյոք սա հետքայլ չէ գրեթե 4 տարի տևած Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո:
«Ոչ, որովհետև նոր համաձայնագիրը հաշվի է առնում նախորդ համաձայնագրերի իրականացման արդյունքում արդեն արձանագրված հաջողությունները և այն ծրագրերը, որտեղ մենք արդեն լրջագույն հիմքեր ենք ստեղծել և ինստիտուտներ ենք ստեղծել այդ տեխնիկական և ֆինանսական օժանդակության ներքո: Դրա հիման վրա նոր ռազմավարություն է մշակվում՝ ինչպես ընդլայնել և խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, և այդտեղ մենք ունենք լիակատար փոխըմբռնում», - արձագանքեց Տիգրան Սարգսյանը:
Հանդիպման ժամանակ հարց հնչեց նաև Մաքսային միությանն անդամակցությունից բխող՝ բարձրացող տարիֆների մասին. ինչո՞ւ Հայաստանն ընտրեց բարձր տարիֆների և ինֆլյացիայի ճանապարհը Ռուսաստանի հետ, երբ կարող էր ավելի շահավետ պայմաններ ունենալ ԵՄ հետ տնտեսական համագործակցության շնորհիվ: Վարչապետի խոսքով` 7 տարվա ընթացքում որոշ դրույքաչափեր Հայաստանի համար կնվազեն. - «Երբ Ռուսաստանը անդամակցել է Համաշխարհային առևտրի կազմակերպությանը, ստանձնել է պարտավորություններ՝ տարիների ընթացքում որոշ տուրքեր փուլ առ փուլ նվազեցնելու այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը այդ տուրքերի առումով ունի նվազեցված դրույքաչափեր: Եվ դա նշանակում է, որ տարիների ընթացքում այդ դրույքաչափերը Մաքսային միության ներքո էլ պետք է նվազեն, իսկ դա նաև նշանակում է, որ այս բանակցությունների գործընթացում կան բազմաթիվ տուրքի տեսակներ, որոնք մենք ստիպված չենք լինի բարձրացնել, հաշվի առնելով, որ այսօր նրանք Ռուսաստանում, Մաքսային միությունում բարձր են, բայց տարիների ընթացքում նվազելու են: Դրա համար անցումը լինելու է շատ ավելի սահուն և ինֆլյացիոն ճնշումները լինելու են շատ մեղմ: Բանակցությունները, որ վարվում են Մաքսային միության մեր գործընկերների հետ, ոչր միայն Ռուսաստանի, այլ նաև Ղազախստանի, Բելառուսի, հաշվի են առնում այն առանձնահատկությունները որոնք առկա են մեր դրույքաչափերում: Եվ պետք չէ մոռանալ, որ կան մաքսատուրքերի դրույքաչափեր, որոնք Հայաստանում բարձր են, Մաքսային միությունում ցածր են: Այնպես որ դա միակողմանի չէ»:
Տիգրան Սարգսյանի խոսքով` թե՛ Հայաստանը, և թե՛ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Հայաստանը ԵՄ հետ լավ հարաբերություններ ունենա: Ուկրաինայի դեպքերից հարկավոր է դասեր քաղել, մեզ հետ զրույցում ասաց վարչապետը` այսպես ներկայացնելով Հայաստանի իշխանությունների քաղաքական դիրքորոշումը Ղրիմի հարցում. - «Մենք շահագրգռված ենք, որպեսզի չլինի կոնֆրոնտացիա, չլինեն սանկցիաներ, որ այս խնդիրները, որոնք առաջանում են, լուծվեն բանակցությունների շնորհիվ: Մենք դրանում խիստ շահագրգռված ենք և մեր քաղաքական դիրքորոշումը հենց այդպիսին է»:
Տիգրան Սարգսյանը այսօր ներկա է գտնվելու նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: