Լեռնային Ղարաբաղում րոպեներ առաջ մեկնարկել է տոնական մեծ համերգ նվիրված Ղրիմի ժողովրդի ինքնորոշմանը: Այն տեղի է ունենում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:
«Վայրը պատահական չէ ընտրված, քանի որ 22 տարի առաջ հենց այդ հրապարակից է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սկսել իր ինքնորոշման համար պայքարը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արցախի հանրային հեռուստատեսության գլխավոր խմբագիր Մերի Դավթյանը:
Տոնական մեծ միջոցառմանը ներկա են Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ի դեմս նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի:
Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման միջոցառման մեջ որևէ արտառոց բան չկա, այն պարզապես գարնանային առաջին համերգն է, որը նվիրված է բոլոր ինքնորոշված ժողովուրդներին, այդ թվում՝ Ղրիմի բնակչությանը:
«Արցախը կողմնակից է ազգերի ինքնորոշմանը, այսպես է կոչվում համերգը», - պարզաբանեց Բաբայանը:
Երեկ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, թե Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը դիտարկում են որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում: Իսկ այսօր արդեն Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հայտարարեց, որ Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորական խումբը ողջունում են Ղրիմի ժողովրդին պատմական հնարավորությունը իրացնելու առթիվ:
Ղրիմի ժողովրդի՝ Ռուսաստանին միանալու ցանկությունը ողջունող պաշտոնական Ստեփանակերտը համոզված է, որ ամենևին էլ կարևոր չէ, թե ինչ արդյունքների կբերի Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրականացումը:
«Կարևորը ժողովրդի կամարտահայտության դրսևորումն է», - ասում է Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը:
Այն հարցին, թե արդյոք Ղրիմի նախադեպը չի՞ կարող վտանգավոր լինել Լեռնային Ղարաբաղի համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի դեմս Զորի Բալայանի արդեն իսկ հնչել է կարծիք այն մասին, որ Ղարաբաղը կարող է փրկել միայն Ռուսաստանը, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ - «Զորի Բալայանը երբ որ այդ նամակը գրում էր, Ուկրաինայում այդպիսի որևէ նախադրյալ չկար, որ կարող է նման ձևով զարգանալ: Հիմա մենք ինչ է, չպիտի՞ ողջունենք նման միջոցառումները, եթե Կոսովոն ողջունել ենք, ողջունել ենք Աբխազիան, Հարավային Օսիան, Հարավային Սուդանը, ինչո՞ւ չպիտի դա էլ ողջունենք»: