Մարդու իրավունքերի պաշտպան Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը հիմք է հանդիսացել, որպեսզի Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հետաքննություն սկսի անցած չորեքշաբթի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:
«Մենք լրջորեն անհանգստացած ենք ‹‹Չորրորդ իշխանություն›› թերթի թղթակից Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպով: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, առավել ևս՝ նրա նկատմամբ բռնությունը քրեորեն պատժելի են, հատկապես, եթե դրանք կատարվել են պետական պաշտոնյաների կողմից», - գրել էր Անդրեասյանը:
Հատուկ քնչական ծառայություն կանչվելուց հետո լրագրող Անի Գևորգյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:
«Հաղորդման մեջ ներկայացրել եմ երեք դրվագ: Իմ բողոքը կապված է նախ և առաջ Մաշտոցի պողոտայում ոստիկան Վարդան Գևորգյանի կողմից իմ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն: Արդեն մի քանի տեսագրություններ կան, որտեղ երևում է, թե ինչպես է նա փորձում ձեռքիցս խլել իմ տեսախցիկը: Երկրորդ դրվագը կապված է ոստիկանության Կենտրոնի բաժնում որպես իրավախորհրդատու ներկայացած մի տիկնոջ՝ Սոնա Մելիքյանի կողմից իմ տեսախցիկի հիշողության քարտը գողանալու փաստի հետ: Եվ երրորդ դրվագը՝ Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Արտակ Պողոսյանի կողմից իմ նկատմամբ կատարված բռնության․ նա հարվածել է իմ դեմքին և խլել է հեռախոսը», - «Ազատության» հետ զրույցում փոխանցեց լրագրողը:
Փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայից՝ մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ բաժանելիս Հայ ազգային կոնգերսի ակտիվիստներին են մոտեցել մի խումբ հանրապետական երիտասարդներ՝ խոչընդոտելով իրազեկումը: Հրմշտոց է սկսվել, որից հետո ՀԱԿ ակտիվիստները, լրագրող Անի Գևորգյանը ու երկու հանրապետական երիտասարդներ բերման են ենթարկվել Կենտրոնի ոստիկանության բաժին: Այնտեղ մի քանի ժամ պահվելուց հետո, նրանց ազատ են արձակել: ՀԱԿ ակտիվիստները նշում են, որ բերման ենթարկելու և ոստիկանական բաժանմունքում մնալու ընթացքում բռնություններ են կիրառվել իրենց նկատմամբ:
Այս պահին դեպքի հետ կապված երեք ուղղությամբ է քննություն իրականացվում․ Հատուկ քննչական ծառայությունում, Ոստիկանությունում, որտեղ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, ինչպես նաև այս դեպքի հետ կապված ծառայողական քննություն է իրականացվում Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում:
Իրավաբան, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանի կարծիքով, ակտիվիստների գործը կարելի է առանց ներպետական միջոցները սպառելու ուղարկել ՄԻԵԴ (Մարդու իրավունքների եվրոպական դատարան):
«Պետք է այդ փաստերը դնել կոնտեքստում: Իսկ կոնտեքստը վերջին մի քանի տարիների ընթացքում, մասնավորապես, 2009-ից սկսած, ՀԱԿ-ի, ՀԱԿ-ի ակտիվիստների նկատմամբ տարբերակված վերաբերմունքն է իշխանությունների կողմից: Այսինքն՝ հանրահավաքների մասին իրազեկման, հանրահավաքներին մասնակցության համար նրանք ենթարկվում են հետապնդման․ և՛ քրեական հետապնդման, և՛ վարչաիրավական տիրույթում, ես կասեի՝ նույնիսկ քաղաքական հետապնդման: Եվ իրավական պաշտպանության միջոցներն արդյունավետ չեն գործուն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ նման նախադեպեր եղել են: