Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյան շերտի հաստությունը այս պահին հասնում է 60 սմ-ի։ Աշոցքով է անցնում դեպի Վրաստան տանող միջպետական մայրուղին և վերջին երկու տարիներին հիմնական բեռնափոխադրումը այդ մայրուղով է իրականացվում։
Չնայած Շիրակի մարզում ամենաշատն է գրանցվում ձյան տեղումները, սակայն այդ հանգամանքը հաշվի չի առնվում, և կառավարությունը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ճանապարհների ձմեռային պահպանության համար գումարներն անփոփոխ է թողել։ Սակայն, ինչպես նշեց Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը, հավելյալ գումարի հայտ ներկայացվել է, որը մերժվել է։
«Հատկացված գումարը նորից մնացել է 105 միլիոն 239 դրամ. այդ գումարի շրջանակներում պետք է նորից նորից իրականացնենք ամբողջ մարզի բոլոր համայնքների ճանապարհների սպասարկման աշխատանքները, սակայն գումարը ոչ լրիվ է բավարարում»,- ասաց Խնձրցյանը՝ հավելելով. - «Ճանապարհները սպասարկող կազմակերպություններին հանձնարարում ենք բացել ճանապարհները։ Դե, մարզպետարանն է պատվիրատուն, որպես պատվիրատու՝ լիազորություններ ունի ճանապարհը սպասարկող կազմակերպության հրահանգել իրականացնելու պայմանագրով ամրագրված պարտավորությունները։ Դիմել էինք կառավարությանը, խնդրել էին գոնե 15 միլիոն դրամով աջակցելու համար, բայց և այնպես ընդունվեց նախկինում հաստատված գումարը»։
Հարցին, թե մարզի ճանապարհները սպասարկող ընկերությունները միջինը ի՞նչ արժեքով են շահել մրցույթները և ի՞նչ ժամանակահատվածի սպասարկման համար, Խնձրցյանը պատասխանեց.- «Յուրաքանչյուր սպասարկող կազմակերպություն ներկայացրել է մեկ կմ-ի ձմեռային սպասարկման գումարը։ Օրինակ, Աշոցքում 687 հազար դրամ է մեկ կմ-ի սպասարկման արժեքը»։
Այս պահին, ինչպես փոխանցեց մարզպետարանի պաշտոնյան, մարզում փակ ճանապարհներ չկան։
«Աշոցքի ճանշին» ընկերության տնօրեն Մարսել Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ երբ իրենք հավելյալ աշխատանք են կատարում, արդյոք լրացուցիչ ֆինանսավորում հատկացվո՞ւմ է, թե՝ ոչ։
«Մրցույթի ժամանակ այն հատվածներին, որոնց մենք մասնակցում ենք, եթե պայմանագրով նախատեսված հատվածներում աշխատենք, ուրեմն պրոբլեմ չկա։ Ճիշտ է մեր հաշվարկածից ծախսերը կարող է մի քիչ շատ լինեն, մեր շահույթ փոքրանա, բայց պրոբլեմ չկա։ Բայց երբ ավելի շատ աշխատանք ենք կատարում, արդեն շահույթ հասկացողություն»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ լրացուցիչ աշխատանքի համար հավելյալ գումար չեն ստանում և դա կատարում են զուտ իրենց ցանկությամբ և միջոցներով։
Ինչ վերաբերում է տեխնիկական հագեցվածությանը, ապա Շիրակի մարզն այս հարցում, ըստ Կարապետյանի, առաջատար է։