Երեկ Մոսկվայում Պուտինի և Յանուկովիչի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը իրականում քաղաքական գործարք է, որի նպատակն է Կրեմլի վերահսկողությունը սահմանել Ուկրաինայի նկատմամբ և ճանապարհ հարթել Խորհրդային Միության վերակենդանացման համար:
Այսօր «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների ձեռք բերված պայմանավորվածություններին, նման կարծիք հայտնեց Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Ինչպես հայտնի է, երեկ Մոսկվայում Պուտինի և Յանուկովիչի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարվեց, որ Ռուսաստանը 1/3-րդով իջեցնում է գազի գինը Ուկրաինայի համար՝ հասցնելով այն 268.5 դոլարի հազար խորանարդ մետրի դիմաց (ճի՛շտ է՝ այս նոր գնին պետք է անդրադարձ արվի եռամսյակը մեկ) և Մոսկվան 15 միլիարդ դոլարի գնելու է Ուկրաինայի պետական պարտատոմսեր, այլ կերպ ասած այդքան վարկ է տրամադրելու:
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական այս պայմանավորվածությունները կայացան այն բանից հետո, երբ Վիլնյուսում Ուկրաինայի նախագահը հրաժարվեց ստորագրել ԵՄ հետ արդեն իսկ նախաստորագրված Ասոցացման համաձայնագիրը:
«Եվ կա մի պահ, որ կարծես մամուլով այնքան էլ չի լուսաբանվում․ ստորագրվել է նաև մի արձանագրություն, որ հանձնարարվում է երկու կառավարություններին, որպեսզի նախապատրաստեն փոփոխություններ՝ կապված Սևծովյան նավատորմի պայմանագրի հետ: Ռուսաստանը մտադիր է վերազինել Սևծովյան նավատորմը և ավելացնել ռազմանավերի և ընդհանրապես ռազմական միավորների քանակը», - մանրամասնեց Շահնազարյանը:
«Պուտին-Յանուկովիչ այս գործարքով Ռուսաստանը, ըստ էության, կանգնեցնում է այն բոլոր բարեփոխումները, որքան պետք է կյանքի կոչվեին Ուկրաինայում՝ համաձայն Բրյուսելի ու Կիևի միջև նախաստորագրված Ասոցացման համաձայնագրի»,- շարունակեց Շահնազարյանը․ - «Ռուսաստանը փորձում է հիմա ռազմաքաղաքական սահմաններից բացի ստեղծել նաև, առաջին հերթին Հայաստանի համար, արժեքային համակարգի սահմաններ, բարոյականության սահմաններ, լեզվամշակութային սահմաններ, բայց դատապարտված է այդ ծրագիրը: Սա նաև ուղղված է մի այլ նպատակի, որպեսզի կանգնեցնեն այն համակարգային ճգնաժամից բխող կործանարար հետևանքները հենց Ռուսաստանի համար»:
Ըստ Շահնազարյանի, պետք է սպասել, որ մոսկովյան պայմանավորվածություններից հետո Յանուկովիչը կրկին կարող է ուժային քայլերի դիմել Կիևում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ:
«Թեև մինչ այս ձեռնարկած ուժային քայլերը որևէ արդյունք չեն տվել Յանուկովիչին»,- ասաց մեր զրուցակիցն ու հավելեց․ - «Այսօր Ուկրաինայում որոշվում է նաև Հայաստանի ճակատագիրը: Հայաստանի համար սա նշանակում է միայն մի բան, որ Հայաստանի հասարակությունն էլ կամաց-կամաց արթնանալու է, առաջին հերթին քաղաքացիական հասարակությունը, երիտասարդությունը, և որևէ կասկած չունեմ, որ նման ակտիվ քաղաքացիական շարժում լինելու է նաև Հայաստանում՝ ի պաշտպանություն մեր պետականության, մեր ինքնիշխանության: Դրանում որևէ կասկած չունեմ»:
«Մոսկովյան պայմանավորվածությունները նշանակում են, որ Ուկրաինան հեռանում է Ասոցացման համաձայնագրի ստորագրումից ու եվրոպական գործընկերների աչքում հանդես է գալիս ոչ այնքան էլ վստահելի գործընկերոջ կարգավիճակում»,- այսօր «Ազատությանը» փոխանցեց Մոսկվայում գործող ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը, - «Երկրորդ հարցը, որը ի հայտ է գալիս մասնավորապես Ռուսաստանի համար, դա հետևյալն է՝ արդյոք այս քայլով նրանք կարողանում են ավելի մոտ պահել Ուկրաինան իրենց, թե դա ընդամենը ժամանակավոր հաղթանակ է, որը կարող է վերածվել ընդամենը Պյուռհոսյան հաղթանակի: Խնդիրը նրանում է, որ Ուկրաինայի համար ավելի լուրջ զարգացումները սկսվելու են մյուս տարվա աշնանը, երբ կսկսվի նախապատրաստումը նախագահական ընտրությունների համար և Յանուկովիչի համար խնդիրն է լինելու պահպանել այն ընտրազանգվածը, որն ինքը ուներ արևելյան և հարավային Ուկրաինայում, մասնավորապես՝ Ղրիմում: Եվ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ ինքը հանդես է գալու հայտնի արտահայտության մեջ՝ «Чужой среди своих и свой среди чужих»: